ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Երեկ՝ օգոստոսի 11-ին, դանակահարված վիճակում Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 33-ամյա մի տղամարդ։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` տղամարդու վնասվածքը եղել է որովայնի շրջանում։
Բժիշկներին մեծ դժվարությամբ հաջողվել է փրկել նրա կյանքը, քանի որ տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել վնասվածքը ստանալուց ժամեր անց։ Ըստ լուրերի՝ նա Երևանի բնակիչ է և իր ընտանիքի անդամների հետ գնացած է եղել Լոռիում գտնվող իրենց ամառանոց։
Կենցաղային հարցի շուրջ Լերմոնտովո գյուղում վեճ է տեղի ունեցել նրա և դեռևս ինքնությունը չպարզված անձանց հետ, որոնցից մեկը դանակով հարվածել է տղամարդու որովայնին։ Տան անդամները տղամարդուն նստեցրել են մեքենա ու շտապ հասցրել մայրաքաղաք։
Կրակոցներ Մալաթիա-Սեբաստիայում. նույն ընտանիքից երեք մարդու բերման են ենթարկել
Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։