Խշխշան պալար հիվանդություն դեմ պետպատվերով պատվաստումներ չեն արվում, մինչդեռ ինֆեկցիան կարող է տարածվել։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը։
«Կառավարությունն այժմ միայն 4 հիվանդության վրա է գումար ծախսում և միայն այդ 4 հիվանդությունների դեպքում է պետպատվերով պատվաստում իրականացվում։ Խշխշան դաբաղը ցուցակից հանվել է, մինչդեռ այն ինֆեկցիոն հիվանդություն է և չի բացառվում, որ այլ մարզերում էլ տարածված լինի»,- ասաց նա։
Բերբերյանի խոսքով` անասնապահներին նախարարությունից խորհուրդ են տվել կենդանիների արոտավայրերը փոխել։
«Մեկ դատարկագլուխ առաջարկ է արել, որ էս արոտավայրից տեղափոխեք էն արոտավայրը․ տղա ջան, կյանքումդ երևի կով չես տեսել և չգիտես, թե կովը քանի պտուկ ունի, եթե հիվանդ անասունի արոտավայրը փոխես, ի՞նչ տարբերություն»,- նշեց Բերբերյանը։
Հայաստանում վաճառվող բելառուսական մսի շուրջ աղմուկ է բարձրացել. անորա՞կ է, թե՞ վտանգավոր
Ըստ նրա` պետք է պատվաստել բոլոր կենդանիներին, թեև խշխշան դաբաղով հիվանդ անասունի միսը հնարավոր է օգտագործել, սակայն որակը լավն այն չի լինի։
Բրուցելոզի պատճառով Եղեգիսում 200 կենդանի է սպանդի ենթարկվել. ինչից զգուշանան բնակիչները
Գյուղոլորտում ռեալ բարեփոխումների համար Բերբերյանն առաջարկում է ստեղծել կազմված գյուղատնտեսական խորհուրդ, որտեղ հավաքված բանիմաց մարդիկ անասնապահությամբ զբաղվողներին ճիշտ խորհուրդներ կտան։