00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խոշոր հրդեհ «Արևիկ» ազգային պարկի տարածքում. մոտ 300-400 տարեկան գիհիներ են այրվում

© Sputnik / Rouben AbrahamyanПожар в Арзни
Пожар в Арзни - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԻՆ-ը տեղում աշխատում է, սակայն ուղղաթիռ կիրառելու իմաստ, ըստ նախնական գնահատականների, չկա։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոս — Sputnik. Այս պահին մոտ 10 հեկտար գիհու անտառ է վառվում Մեղրու տարածաշրջանի «Արևիկ» ազգային պարկի տարածքում։

Այս լուրը` վառվող անտառի լուսանկարներով Facebook-յան իր էջում հրապարակել է բնապահպան լրագրող Նարինե Կիրակոսյանը։

«Կրակը բռնվել է ճանապարհի եզրից։ Հավանական է ինչ-որ մեկը չհանգած ծխախոտ նետած լինի և դրանից հրդեհը բռնկված լիներ։ Սա նախնական վարկածն է։ Կրակը շատ արագ է առաջ գնում։ Վառվում են 2-3 մետրանոց գիհիներ։ Դրանք մոտ 300-400 տարեկան կարող են լինել։ Գիհիները իրենց խեժային կառուցվածքով դյուրավառ են։ ԱԻՆ-ը տեղում է, սակայն ուղղաթիռ կիրառելու իմաստ, ըստ նախնական գնահատականների, չկա, քանի որ հրդեհաշիջման համար փրկարարների ուղղաթիռը մոտ 1400 լիտրի ջրի տարողունակություն ունի։ Դա շատ քիչ է։ Տեղի անանցանելիությունը, ըստ «Արևիկ» ազգային պարկի տնօրեն Գագիկ Գևորգյանի, անհնարին է դարձնում հողային հրդեհաշիջման աշխատանքները»,–գրել է Կիրակոսյանը։

Пожар в квартире на улице Байрона (11 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Երևանի «Պանորամա Երևան Ռեզորթի» մոտ բռնկված հրդեհի վայր է մեկնել նախարար Ցոլակյանը

ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունն էլ հաղորդում է, որ օգոստոսի 11-ին, ժամը 16:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին գտնվող անտառում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 16:50-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ՝ 9 հրշեջ-փրկարարով:Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է նաև «Արևիկ» ազգային պարկի 5 աշխատակից:

Օրերս Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ շատ հրդեհների բռնկման մեջ մեծ է մարդկային գործոնի դերը։ Նա հասարակությանը հորդորեց հատկապես ամռանը զգոն և ուշադիր լինել ծխախոտի մնացորդի և այլ հրդեհավտանգ իրերի հետ առնչվելիս։

Լրահոս
0