ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Երեկ՝ օգոստոսի 9-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում. սգո սրահներից մեկում հարազատները ծեծել են հանգուցյալ տատիկի հոգեհանգստյան արարողությանը մասնակցել ցանկացող երիտասարդին։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Հասրաթյան փողոցում գտնվող սգո սրահի դիմացից թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 28-ամյա մի երիտասարդ, որի քիթը կոտրված է եղել։
Երիտասարդը ցանկացել է մտնել սգո սրահ, սակայն հանդիպել է ազգականների դիմադրությանը։ Քաշքշուկ ու ծեռկռտուք է սկսվել, որի ընթացքում էլ հարազատներից մեկը բռունցքի հարվածով կոտրել է երիտասարդի քիթը։
Ծեծկռտուք Փարաքարի հանրակացարանում. հնդիկներից մեկը կտրել է մյուսի ականջը
Ըստ լուրերի՝ երիտասարդի և տատի հարաբերությունները լարված են եղել, ինչի պատճառով էլ հարազատները թույլ չեն տվել, որ նա մտնի սգո սրահ ու մասնակցի հոգեհանգստին։
Այլ մանրամասները պարզվում են։