ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Հանրահայտ երգիչ և դերասան Ռիկի Մարտինն իր 7 ամսական դստեր` Լյուսիայի լուսանկարն առաջին անգամ հրապարակել է Instagram–ում։
«Իմ աչքի լույսը»,– լուսանկարին կից գրել է Մարտինը։
Երկրպագուների արձագանքը չի ուշացել. նրանք շնորհավորել են երգչին ու հիացել փոքրիկի գեղեցկությամբ։
«Իսկական տիկնիկ է, հրեշտակ»,– գրել են մարդիկ։
Մի քանի ժամվա ընթացքում մեկնաբանությունների թիվը հասել է 50 հազարի։
Երգիչ Հայկոն միացել է շիշ բացելու չելենջին. տեսանյութ
Հիշեցնենք` 2018 թվականի հունվարին հայտնի դարձավ, որ Ռիկի Մարտինն ամուսնացել է Ջավան Յոսեֆի հետ։ Փոխնակ մայրը նրանց դստերը լույս աշխարհ է բերել անցած տարվա դեկտեմբերի 31-ին։