ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Երգիչ Մհերը վստահ է, որ շատերն են իրեն նախանձում։ Նա Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և կարճ գրառում արել այդ մասին։
«Ցնցող թագուհի ես». Իվետա Մուկուչյանը էրոտիկ լուսանկարով հիացրել է երկրպագուներին
«Ես կրակ չեմ,բայց ինձանից շատերն են վառված»,- լուսանկարին կից գրել է երգիչը։
Մհերի երկրպագուները հուսադրել են նրան։
«Բանի տեղ մի դիր, Մհեր ջան», «Լավ մարդկանց միշտ էլ նախանձում են» ,- գրել են նրա էջի հետևորդները։
Հայտնի չէ, թե ում նկատի ունի երգիչը, որովհետև նա որևէ մեկի անունը չի նշել։
«Սիրում եմ ձեզ». Սիրուշոն Լայմա Վայկուլեին շնորհակալություն է հայտնել
Մհեր Մեսրոպյանը ծնվել է Երևանում 1981 թվականին։ 90-ականներին երգչի ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա։ 2008 թ.-ին նա Հայաստանն է ներկայացրել «Նոր ալիք» մրցույթում, երգել է «Հայաստան» ստեղծագործությունը և հաղթել։ Մրցույթի ընթացքում ներկայացնելով արտիստին` հաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան անընդհատ կրկնում էր «Մգեր Արմենիա», և հիմա նրան շատերը հենց այդպես են ճանաչում։