00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սա Հայաստան է, և վե՛րջ. ինչո՞ւ 28 տարի անց Ադրբեջանը կրկին ջղաձգվեց

© Photo / official site of the Prime minister of RAВыступление премьер-министра Никола Пашиняна на площади Воссоединения (5 августа 2019). Степанакерт
Выступление премьер-министра Никола Пашиняна на площади Воссоединения (5 августа 2019). Степанакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանի ընդարձակ ելույթում հնչած կարգախոս-հայտարարության հարուցած կրքերը չեն հանդարտվում: Եթե սկզբում հարցը քննարկվում էր միայն ներքին դաշտում, ապա հաջորդիվ բանը հասավ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ–ների միջև հայտարարությունների փոխանակման։

«Արցախը Հայաստան է, և վերջ»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդարձակ ելույթում հնչած այս կարգախոս-հայտարարության շուրջ կրքերը չեն հանդարտվում: Եթե սկզբում հարցը ակտիվ քննարկվում էր միայն ներհայաստանյան վերլուծական-փորձագիտական շրջանակներում, ապա երեկ բանը հասավ Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարությունների միջև հայտարարությունների մակարդակով «փոխհրաձգության»:

Мгер Маркарян - Sputnik Արմենիա
ՄԱԿ ԱԽ նիստում քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախի և ՀՀ խաղաղ բնակչության թիրախավորումը

Առհասարակ, դժվար թե գտնվի որևէ նորմալ հայ, որի  ընկալմամբ Արցախը Հայաստան չէ: Բայց խնդիրը միայն այդ ընկալումը, զգացողությունը կամ համոզմունքը չէ: Կոնկրետ այս դեպքում կան այլ հարցեր, որոնք վերաբերում են հայտարարության կոնտեքստին, հայտարարություն անողի կարգավիճակին, բնականաբար, նաև՝ իրավիճակին, ի լրումն՝ արտաքին-քաղաքական հետևանքներին: 

Շատերին է հայտնի, իհարկե, որ «սա Հայաստան է, և վե՛րջ» արտահայտության կամ կարգախոսի հեղինակը Արցախյան ազատամարտի հերոս-հրամանատար, առանց չափազանցման՝ լեգենդար Լեոնիդ Ազգալդյանն է: Նա այդ արտահայտությունը արել է 1992-ի մայիսին: Տեսանյութը «Յութուբ»-ում կա, ցանկացողները կարող են դիտել, համոզվել:

Նիկոլ Փաշինյանը Համահայկական ամառային 7-րդ խաղերը հայտարարեց բացված. տեսանյութ

Խոսելով զինված ջոկատների, մարտիկների բնական սելեկցիայի մասին, Լեոնիդ Ազգալդյանը մասնավորապես ասում է. «Այս ընթացքում կատարվեց սելեկցիա (զինված ջոկատներից), ընտրում: Մնացին նրանք, ովքեր իրո՛ք վեր են կացել իրենց հողը պաշտպանելու, իրո՛ք հասկանում են, որ չի կարելի հանձնել ոչ մի կտոր հող, իրո՛ք, որ, սա Հայաստան է: Ինչ ասեն կենտրոնական կամ ոչ կենտրոնական կամ միջազգային կամ ազգային գործիչները, սա Հայաստան է, և՝ վե՛րջ: Ոչ ոք չի կարող ասել, որ սա Հայաստան չէ: Ոչ ոք իրավունք չունի սա վաճառքի դնել, փոխանակման դնել, հանձնել, ոչ մի տեսակի գաղափար չի կարող արդարացնել Շահումյան, Գետաշեն, Արցախի հանձնումը,   ինչպես նաև` մնացած հայկական հողերի, որոնք այսօր օկուպացված են տարբեր երկրների կողմից…»:

Կարծում ենք, առանց հավելյալ մեկնաբանության էլ պարզ ու ընկալելի է լեգենդար հրամանատարի և՛ արտահայտած ամբողջական միտքը, և այն, թե ինչ կոնտեքստում է դա ասվում:

Сурен Суренянц - Sputnik Արմենիա
Սուրենյանց. «Վարչապետի հայտարարություններն ու արցախյան ելույթը պետք չէ հակադրել»

Տարիներ անց, 2012 թվականի դեկտեմբերին, ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարում իր ելույթում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը յուրովի մեկնաբանությամբ կրկնեց այդ կարգախոսը։

Սերժ Սարգսյանը մասնավորապես հայտարարել էր. «Երբ Լեոնիդ Ազգալդյանն ասում էր իր հայտնի բանաձևը, նա միայն Արցախը նկատի չուներ: Նա նկատի ուներ ողջ Հայաստանն ու հայությունը: «Սա Հայաստան է, և վե՛րջ»»:

Եվ ահա, Համահայկական 7-րդ խաղերի մեկնարկին ընդառաջ` օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով մինչև 2050 թվականը իր պատկերացմամբ լուծելիք խնդիրների ցանկը, մասնավորապես հայտարարում է. «Համոզված եմ՝ հիմա ձեզնից շատերը հարցնում են՝ իսկ ինչո՞ւ Արցախի մասին ոչինչ ասված չէ։ Պատասխանը շատ պարզ է, որովհետև Արցախը Հայաստան է, և վե՛րջ»:

Փաշինյանը մի քիչ ճոխացրել է Սերժ Սարգսյանի խոստումները. Բադալյանը` վարչապետի ելույթի մասին

Դժվար չէ նկատել, որ նույն կարգախոսը հնչեցնելու կոնտեքստները միանգամայն տարբերվում են: Սակայն շատ ավելի էական է այն, թե ովքե՞ր, ի՞նչ կարգավիճակում գտնվող գործիչներ են այդ հայտարարությունն անում:

Выступление премьер-министра Никола Пашиняна на площади Воссоединения (5 августа 2019). Степанакерт - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի նշած 2050 թվականի հետքերով. որքանո՞վ են նպատակներն իրագործելի

Կարգախոսի հեղինակ Լեոնիդ Ազգալդյանն իր միտքը արտահայտում է անվարան ու անվեարպահ, որպես կամավորական, ազատամարտիկ, որպես գաղափարական մարտիկ և մարտական հրամանատար: Ու դա ընկալվում է շատ բնական և ներդաշնակ:

Այլ է թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Նիկոլ Փաշինյանի պարագան: Սերժ Սարգսյանը 2012 թվականին ՀՀ նախագահն էր, պետության ղեկավարը, որն անմիջական ներգրավված էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ իրականացվող Արցախի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում: Չնայած նա հայտարարությունն անում է կուսակցական համագումարում, բայց թերևս կանխատեսելի բարդացումներից խուսափելու նկատառմամբ է նաև, որ Սերժ Սարգսյանը յուրովի մեկնաբանությամբ է կրկնում կարգախոսը՝ հղում անելով Լեոնիդ Ազգալդյանին:

Այժմ պետության ղեկավարը կամ թիվ 1-ը վարչապետն է՝ Նիկոլ Փաշինյանը, ով ևս, հասկանալի է, անմիջականորեն ներգրավված է նույն բանակցային գործընթացում: Ավելին, այս ընթացքում մի քանի անգամ հանդես է եկել բանակցությունների վերաբերյալ մի շարք հայտարարություններով: Միանգամայն կանխատեսելի է, որ նրա կարգավիճակից ելնելով, Արցախի վերաբերյալ ցանկացած հայտարարություն որոշակի արձագանք է ստանալու և ոչ միայն ներքին քաղաքական կամ քարոզչական անցուդարձում: Եվ հենց այդ կանխատեսելի արձագանքների մի մասը դիտարկվեց, օրինակ, ադրբեջանական ԱԳՆ-ի հայտարարությամբ:

Мария Захарова - Sputnik Արմենիա
Ղարաբաղի հարցը կքննարկե՞ն Բրատիսլավայում. պատասխանում է Զախարովան

Կարճ ասած՝ մի բան է, երբ մարտական հրամանատարը կամ թեկուզ որևէ քաղաքական կամ այլ կարգավիճակ ու դիրք ունեցող գործիչն է հայտարարում, որ Արցախը Հայաստան է, և վե՛րջ, և բոլորովին այլ հնչեղություն ունի, երբ դա հայտարարում է պետության ղեկավարը, ով նաև Հայաստանի կողմից գլխավոր բանակցողն է:

Առավել ևս, եթե նա, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ պաշտոնապես հայտարարել է, որ ինքը լիազորված չէ բանակցություններում ներկայացնել Արցախի հայությանը, քանզի չի ընտրվել Արցախի քաղաքացիների կողմից, ուստի բանակցություններում Արցախը պիտի ներկայացնի Արցախի ընտրված ղեկավարը:

Անցած մեկ տարի 4 ամսում վարչապետի արած այլ հայտարարություններ էլ կարելի է վկայակոչել:

Բայց տվյալ դեպքում, խնդիրը հնչած կարգախոսի բովանդակությունը չէ, որը, կրկնենք, ցանկացած հայ մարդու համար ընկալելի և հոգեհարազատ է:

Բաբայան. «Ադրբեջանը խեղաթյուրում է Նիկոլ Փաշինյանի ելույթը»

Նկատելի խնդիրներից մեկն այն է, որ նույն գործչի հայտարարություններում նկատվող հակասությունները բանակցային գործընթացում կարող են որոշ չափով թուլացնել մեր դիրքը: Եվ հենց այդ վտանգների, մարտահրավերների վրա է, որ արդեն մի քանի օր է, ինչ ուշադրություն են հրավիրում հայկական վերլուծական, փորձագիտական շրջանակների այն ներկայացուցիչները, որոնք իշխանական քարոզչության ազդեցության տիրույթից դուրս են:

Լրահոս
0