00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Պետրոսյան. «Մեթոդաբանության առկայությունը դեռ վերջնական քաղաքական որոշման կայացում չէ»

© Sputnik / Hayk PetrosyanСарат Петросян
Сарат Петросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կադաստրի պետական կոմիտեի և միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Սարհատ Պետրոսյանը կարծում է, որ աղետի գոտու հարցը վերջնականապես լուծելու համար պետք է մանրակրկիտ աշխատել՝ գտնել նախկինում արված սխալներն ու բացառել դրանց կրկնությունը: Նախորդ հանձնաժողովը գույքագրել է ավելի քան 7 հազար ժամանակավոր տնակ աղետի գոտու ողջ տարածքում: Գյումրիում դրանց թիվը կազմում է մոտ 2500:
Սարհատ Պետրոսյան. «Մեթոդաբանության առկայությունը դեռ չի նշանակում վերջնական քաղաքական որոշման կայացում»

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է աղետի գոտի, մասնավորապես, Գյումրի կատարած այցին և խոսել աղետի գոտու տնակների վերաբերյալ հավաքագրված տվյալներն ամփոփելու մեթոդաբանության մասին:

Фотография Юрия Павлова на фотовыставке 30 лет спустя в Гюмри - Sputnik Արմենիա
Կառավարությունում քննարկել են աղետի գոտու հարցը. 7082 ընտանիք դեռ ապրում է տնակներում

«Սա մեր առաջին այցելությունն էր, և քանի որ մեր խնդիրն է նախ հասկանալ այն մեթոդաբանությունը, որով պետք է խորհուրդ տանք կառավարությանն ինչպես շարժվել այս հարցում, ուստի փորձում էինք  պարզել, թե մինչ այդ կատարված աշխատանքների արդյունքում տեղում ինչ իրավիճակ է ստեղծվել, և այն խմբերը կամ ժամանակավոր տնակների փնջերը, որոնք տեղաբաշխված են Գյումրի քաղաքի տարբեր հատվածներում, ինչպիսի պոտենցիալ ունեն տնտեսական իրավիճակ փոխելու առումով»,-նշում է Սարհատ Պետրոսյանը:

Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարի կարծիքով՝ դեռ շատ վաղ է խոսել այն մասին, թե ինչ է արվելու այդ տնակների տեղում, կամ ինչ ծրագիր է իրագործվելու: Ողջ գաղափարախոսությունը, որ դրված է մեթոդաբանության մշակման մեջ, այն է, որ իրենք հասկանան նախկինում կատարված սխալները և չկրկնեն դրանք: Սարհատ Պետրոսյանի համոզմամբ՝ եթե նույն տրամաբանությամբ և հապշտապ որոշումներ կայացվեն, ապա կարող ենք նորից հայտնվել նույն տեղապտույտում: Դեռևս պետք է տեղի ունենան մի շարք այցելություններ ոչ միայն Գյումրի, այլև աղետից տուժած այլ բնակավայրեր, որպեսզի կազմվի ավելի ամբողջական պատկերացում:

«Բայց կարծում եմ, որ շատ ավելի մոտ ենք իրավիճակին տիրապետելուն և լուծումներ գտնելուն: Գործընթացի ամենակարևոր բաղադրիչն այն է, որ հարցերը պետք է քննարկվեն տեղում և՛ բնակիչների, և՛ տեղի պատկան մարմինների, և՛ հասարարական սեկտորի այն ներկայացուցիչների հետ, ովքեր երկար տարիներ զբաղվել են նույն աշխատանքով իրենց ոգեշնչման ու կարողությունների շրջանակում: Ցուցակագրումը, կարելի է ասել, որ ֆորմալ առումով արդեն արված է, չնայած՝ տեղում այցելությունները բացահայտում են այն հանգամանքը, որ աշխատանքները նախկինում այնքան էլ որակյալ չեն կատարվել: Կարծում եմ, որ հարցին ապագայում անդրադառնալու խնդիր կլինի»,- նշում է Սարհատ Պետրոսյանը:

Խնդիրներից մեկն այն է, որ տնակների մեծ մասի սեփականատերերն արդեն իսկ պետության կողմից, հանրային միջոցներից ստացել են փոխհատուցում, և թեև ունեցել են բնակարան, բայց շարունակում են ապրել տնակներում: Սարհատ Պետրոսյանի համոզմամբ՝ եթե պետությունը հարկատուների գումարները ծախսում է նման խնդիրներին լուծում տալու նպատակով, ապա այդ դեպքում նույն իրավիճակը պետք է չունենանք: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է համայնքում յուրաքանչյուր դրամը ծախսել այնպես, որ գործընթացը միտված լինի ոչ միայն ժամանակավոր տնակներից ազատվելուն, այլև համայնքում իրավիճակի ու մթնոլորտի փոփոխմանը: Միջգերատեսչական աշխատանքային խումբն այժմ ունի այս երկու հարցերը համադրելու խնդիր, ինչը պահանջում է ոչ ստանդարտ լուծում:

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը զայրացավ. 30 տարի անց աղետի գոտու անօթևանների թիվը հայտնի չէ

«Այնպես չէ, որ մենք Հայաստանում մինչ այդ նման բազմաշերտ որոշումներ ենք կայացրել, հետևաբար, փորձում ենք այս նոր մեթոդաբանությունը մշակելիս ինքներս ավելի լավ հասկանալ, թե ինչպես կարող ենք տիրապետել գոյություն ունեցող գործիքակազմին: Նախորդ հանձնաժողովը գույքագրել է ավելի քան 7 հազար ժամանակավոր տնակ աղետի գոտու ողջ տարածքում: Գյումրիում դրանց թիվը կազմում է մոտ 2500: Բայց երեկվա այցից հետո պարզվեց, որ այդ թիվը կարող է շատ ավելի քիչ լինել: Այդուհանդերձ, դժվար է ասել, թե քանի մարդ է ապրում ժամանակավոր տնակներում»,- նշում է Սարհատ Պետրոսյանը:

Աշխատանքային խմբի ղեկավարի փոխանցմամբ՝ մեթոոդաբանության առկայությունը դեռ չի նշանակում վերջնական քաղաքական որոշման կայացում: Իրենք կարող են մեթոդաբանության վերաբերյալ ունենալ իրենց մոտեցումները և նույնիսկ ներկայացնել մի քանի սցենար, որպեսզի քաղաքական որոշումը կայացվի ավելի լայն շրջանակներում: Սարհատ Պետրոսյանը համոզված է, որ դրա համար կան այլ բաղադրիչներ, ֆինանսական հնարավորություններ, ավելի երկարաժամկետ խնդիրներ և այլն: Այս պահին իրենք չեն տեսնում կոնկրետ ժամկետներում այդ մեթոդաբանությունը ներկայացնելու անհրաժեշտություն:

Старое жилище семьи Мхитарян перед демонтажем, Гюмри - Sputnik Արմենիա
Ե՞րբ կլուծվի աղետի գոտում ապրողների բնակարանային խնդիրը. պաշտոնյան ժամկետ նշեց

«Պարտադիր չէ, որ կառավարությունն իր հերթին նոյեմբերի 30-ին ասի, որ սա հենց իր ճանապարհային քարտեզն է առաջիկա երեք կամ հինգ տարիների համար: Այդուհանդերձ, կարծում ենք, որ մեթոդաբանությունը ներկայացնելու որևէ խնդիր չենք ունենա: Մեր խմբի մյուս հանդիպումը լինելու է Երևանում, որպեսզի վերլուծենք այս ամենը: Քննարկում ենք հաջորդ անգամ այցելել Սպիտակ: Պետք է հասկանալ նաև մյուս բնակավայրերի բնակիչների մոտեցումները, հետևաբար, առավելագույնը երկու շաբաթ անց կայցելենք Սպիտակ»,- տեղեկացնում է Սարհատ Պետրոսյանը:   

Ինչպես կլուծվի բնակարանային հարցը աղետի գոտում. Վերմիշյանը նոր թվեր է ներկայացրել

Լրահոս
0