00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը զայրացավ. 30 տարի անց աղետի գոտու անօթևանների թիվը հայտնի չէ

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн
Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը լսեց Գյումրու քաղաքապետին, քաղաքաշինության կոմիտեի նախագահին ու որոշեց աշխատանքային խումբ կազմել։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Աղետի գոտում 542 ընտանիք բնակարանային խնդիր ունեն, որոնց բնակապահովման հարցը ներառված է ՀՀ կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում։ Այս մասին այսօր Գյումրիում կայացած կառավարության արտագնա նիստում հայտարարեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը։

Առանց վաղեմության ժամկետի. 1988 - Sputnik Արմենիա
Առանց վաղեմության ժամկետի. 1988

«2018 թվականի պետական բյուջեով հատկացված 460 մլն դրամի հաշվին ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում կլուծվի ևս 44 ընտանիքի բնակարանային խնդիր՝ նրանց կիսակառույցների ավարտմամբ։ Դեռևս լուծման կարիք կունենա 498 ընտանիքի բնակարանային խնդիր, որի համար կպահանջվի մոտ 3.5 մլրդ ՀՀ դրամ»,– ասաց Էլոյանը։

Զեկույցից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հարցրեց. «Հիշում եմ, որ տարբեր ժամանակ Գյումրու քաղաքապետարանի ու ՀԿ–ների միջև կար թվերի անհամաձայնություն, բանավեճեր, հիմա կարո՞ղ ենք ասել, որ սրանով լուծում ենք այդ 498 անօթևան ընտանիքների հարցը և ավարտում ենք աղետի գոտու մեր պարտավորությունները»։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը չհերքեց, որ ներկայացված թվերում կարող են լինել անճշտություններ, ուստի պետք է շարունակել հաշվառումը։

«Մի մասին նկատմամբ պետությունն ունի պարտավորություններ, մի մասի նկատմամբ չունի, պիտի փաստագրման աշխատանքներ կատարվեն։ Կան մարդիկ, որ ստացել են բնակարան, վարձով են տվել, տնակում են բնակվում»,– ասաց նա։

Այստեղ քննարկմանը միացավ նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և հայտնեց, որ հաշվառված տնակների թիվն այս պահին Գյումրիում 2856 է, որոնցից 456–ում մարդ չի բնակվում։

«Բացի այդ, կան 1014 գրանցվածներ, որոնք դուրս են մնացել հաշվառումից, որովհետև փաստաթղթեր չեն ներկայացրել։ Կան ընտանիքներ, որոնք ժամանակին բնակարան են ստացել, ու մի մասը բնակվում է բնակարանում, մի մասը` տնակում։ Կան, որոնք ներգաղթել են Գյումրի, հաշվառվել են ու բնակվում են տնակներում, կան, որոնք վարձով են բնակվում»,– ասաց Բալասանյանն ու հավելեց, որ 6 տարի զբաղվում է տնակների ու անօթևանների հաշվառմամբ, բայց վերջնական թիվ այդպես էլ չի կարողանում ասել։

«Երկրաշարժի 30–րդ տարելիցի մեր ամենամեծ պրոբլեմն այն է, որ մենք չունենք հստակ գնահատական, թե ինչ խնդիրներ ունենք, ինչ լուծումներ են անհրաժեշտ, ինչ ծավալի աշխատանք ունենք անելու»,– ասաց Փաշինյանը` հիշեցնելով, որ տնակներից զատ աղետի գոտում կա նաև դպրոցների ու մանկապարտեզների խնդիր։

Վարչապետի պաշտոնակատարն առաջարկեց կազմել աշխատանքային խումբ, որը կզբաղվի հաշվառմամբ ու աշխատանքի ավարտին կներկայացնի աղետի գոտու խնդիրների իրական պատկերն ու վիճակագրությունը։

Ի դեպ, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի զեկույցի համաձայն` 2018 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներով իրականացվել են նաև կրթական, մշակութային և մարզական օբյեկտների կառուցման և վերակառուցման աշխատանքներ։ Դրանց թվում են Սպանդարյան գյուղի մարզադաշտը, Մեծ Պարնի գյուղի մանկապարտեզը, շարունակվել են Վանաձորի թիվ 18 դպրոցի, արվեստի դպրոցի և գյուղատնտեսական քոլեջի մարզադահլիճի վերակառուցման աշխատանքները:

Լրահոս
0