Համացանցում ակտիվորեն տարածում է ստանում տեսանյութն այն մասին, թե ինչպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել Իրկուտսկի մարզում ջրհեղեղից տուժած ընտանիքների անդամներին ու շփվել տուլունցի Մատվեյի հետ։
Երեխան երկրի նախագահի համար անակնկալ էր պատրաստել։
«Մի՞թե սա վագրիկ է»,-արձագանքել է Պուտինը՝ տեսնելով արձանիկը։
Փոքրիկը Պուտնին պատմել է ջրի տակ անցած մանկապարտեզի մասին։ Հարցին` արդյո՞ք նա պատրաստվում է մանկապարտեզ գնալ, երեխան պատասխանել է. «Այն խորտակվել է, բայց վերանորոգվում է»։
Հիշեցնենք, որ Իրկուտսկի շրջանում սաստիկ անձրևների պատճառով հուլիսի վերջին ջրհեղեղ էր սկսվել։
Իրկուտսկի ջրհեղեղից տուժածների թիվն ավելանում է. լուսանկարներ` դեպքի վայրից
Մարզում, որտեղ բնակչության թիվը մոտավորապես 9 հազար է, շուրջ 4 հազար տուն ջրի տակ է անցել։
Ջրի տակ էր մնացել նաև Տուլուն քաղաքն ամբողջությամբ:
Ջրհեղեղի հետևանքով մահացել էր 3 մարդ, որոնցից մեկը՝ երեխա։
Տուլուն քաղաքից ավելի քան 1.5 հազար մարդու են տարհանել։
Բանակը կարող է միանալ Իրկուտսկի մարզում ջրհեղեղի դեմ պայքարին