Այսօր առավոտյան 24–ամյա մի աղջիկ նետվել էր Կիևյան կամրջից։ Աղջկան օգնության հասած փրկարարները նկատել են, որ նա կենդանության նշաններ է ցույց տվել:
Փրկարարները պատգարակով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին. վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` աղջիկը, բարեբախտաբար, ոչ թե ասֆալտին էր ընկել, այլ ճանապարհի հարևանությամբ գտնվող զառիթափին։ Մարդիկ արագ օգնության էին հասել ու ահազանգել 1-03։