ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Առաջիկա օրերին` օգոստոսի 7-11-ը, Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։
Երևանում նույնպես անձրև չի տեղա, բայց երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։
ԱԻՆ–ը զգուշացնում է, որ առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Ստորգետնյա անցում դեպի Թուրքիա, կամ ինչու սելջուկներին չհաջողվեց քանդել Հառիճավանքը
Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +30–ից +32 աստիճանի սահմանում, գիշերը կհասնի +15-ի։