ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Քաբուլում ոստիկանության շենքի մոտ կայանած ավտոմեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով 15 մարդ է զոհվել, 145-ը` վիրավորվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Tolo News հեռուստաալիքին։
Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» ահաբեկչական խմբավորումը։
در حمله انتحاری به حوزه ششم امنیتی شهر #کابل دستکم 14 نفر کشته شدند و 145 تن دیگر به شمول 92 غیرنظامی زخم برداشتند.
— Khalil Noori (@KhalilNoori) August 7, 2019
طالبان گفته حمله کار این گروه بوده. pic.twitter.com/1WqRHzA8EX
Պայթյունից առաջացած ծուխը տարածվել է քաղաքի արևմտյան հատվածում։
«Թալիբանը» հայտնել է, որ իր մահապարտներից մեկը գրոհել է «հավաքագրման կենտրոնը»։
Պայթյուն Քաբուլի մզկիթում. մահացել է հոգևոր առաջնորդը, կան տուժածներ
Նախնական տվյալներով` պայթյունի թիրախը մայրաքաղաքի թաղամասերից մեկի ոստիկանական վարչությունն էր։