00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը մի քիչ ճոխացրել է Սերժ Սարգսյանի խոստումները. Բադալյանը` վարչապետի ելույթի մասին

© Sputnik / Andranik GhazaryanЖурналист следит за выступлением премьер-министра Никола Пашиняна в Степанакерте (5 августа 2019). Еревaн
Журналист следит за выступлением премьер-министра Никола Пашиняна в Степанакерте (5 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը համոզված է, որ Փաշինյանի վերջին ելույթները PR ակցիայի բաղադրիչներ են, ըստ որում` մոտ 10 տարի առաջ նման տեխնոլոգիա արդեն կիրառել էր Սերժ Սարգսյանը։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik, Արմեն Հակոբյան. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթում, պայմանական ասած, «Հայաստան-2050» նախագիծը, անկասկած, հանրային ուշադրության ու տարակերպ արձագանքների արժանացավ: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է, որ դա PR գործընթացի դրսևորում էր, որը սակայն հաջողություն չի ունենալու:

Премьер-министр Никол Пашинян на заседании правительства Армении (6 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանին պետք է հեռու պահել «գաղտնի զեկույցներից». նախկին պատգամավոր

Համահայկական խաղերի մեկնարկին նվիրված ստեփանակերտյան հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը նա դիտարկում է նախորդած և հաջորդիվ սպասվող զարգացումների համատեքստում: Այդ առումով նա ուշադրություն է հրավիրում նախ այն հանգամանքի վրա, որ կա որոշակի հանրային սպասում, որ առաջիկա աշնանը Փաշինյանն իր պաշտոնավարման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնի: Ի լրումն, կալանքի տակ գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր իր վերջին հարցազրույցում պարզորոշ ակնարկել առաջիկա աշնանը գործող իշխանության դեմ ակտիվ պայքար ծավալելու մասին:

«Եվ ահա այս կոնտեքստում վարչապետը փորձեց իր PR քայլով չեզոքացնել հաշվետվություն տալու` իրենից պահանջվող այդ գործընթացը», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Բադալյանը։

Քաղտեխոնոլոգը անդրադարձավ նաև 2014-ի «գաղտնի զեկույցին», որի մասին օրերս հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բադալյանը, ի դեպ, այդ զեկույցը հիշատակեց որպես «իբր թե հայտնաբերված»` հիմնավորելով, որ եթե նման փաստաթուղթ լիներ, ապա Փաշինյանը վաղուց հրապարակած կլիներ:

Премьер-министр Никол Пашинян встретился с членами всемирного комитета Панармянских игр (6 августа 2019). Степанакерт - Sputnik Արմենիա
Պետք է կարողանանք համահայկականության գաղափարն ավելի ընդլայնել. Նիկոլ Փաշինյան

«Նա այդ փաստաթղթով նշեց, որ Հայաստանում 30 տարում ոչինչ չի եղել, և ինքը 0-ից է սկսում: Ապա վերցրեց մի ժամանակահատված՝ 31 տարի, մինչև 2050 թիվը, ինչ որ պետք է անի: Փաստորեն, նա անուղղակի հասկացրեց, որ առաջիկայում հաշվետվություն պետք չէ իրենից պահանջել, որովհետև պետական բոլոր ինստիտուտները չեն գործել, իսկ չգործած ինստիտուտներով ինքը չի կարող ապահովել այն խոստումները, որոնք ինքը տվել է, և մի նոր ժամանակահատված նախանշեց, որպեսզի դրանից հետո ինքը հաշվետվություն ներկայացնի: Այսինքն, եթե ամփոփենք վերոնշյալը, կասենք, որ սա ոչ թե ինչ–որ նոր ուղերձ էր և այլն, այլ ընդամենը աշնանը իր նախկինում տված խոստումներից խուսափելու PR գործընթաց, որը հաջողություն չի ունենալու»,- ասաց Բադալյանը:

Ավելին, ժամանակային մեծ հեռավորության վրա գրավիչ հեռանկարներ նախանշելու հարցում էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը, այսպես ասենք, օրիգինալ չէ:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը զուգահեռ տարավ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` 2008 թվականի հոկտեմբերին ԱԺ-ում ունեցած ելույթի (ուղերձի) հետ։

«Եթե մտաբերեք, կհիշեք, որ նույնպիսի խոստումներ՝ Հայաստանը 2040-ին 4 միլիոն բնակչություն պիտի ունենա, նոր ատոմակայանի կառուցում պիտի սկսվեր, Իրան-Հայաստան երկաթգիծը պիտի կառուցվեր, 2008-ի աշնանը տալիս էր Հայաստանի երրորդ նախագահը: Հիմա գործող վարչապետը մի քիչ ավելի ճոխացրել է նախկինի «PR» խոստումները, ոչ ավելին»,– ասաց նա:

Ի դեպ, հավելենք, որ նախկին նախագահի այդ խոստումները հաջորդած տարիներին բավականին հետևողականորեն հեգնական անդրադարձերի էր արժանանում «Հայկական ժամանակ» թերթի հրապարակումներում, որոնց շարքում աչքի էին ընկնում Նիկոլ Փաշինյանի զինակից, այժմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի անդրադարձերը: Հիմա, ըստ երևույթին, անցյալի դիտողությունները «թարմացնելու» նոր տարբերակ կա: Ինչևէ:

Բադալյանը նկատում է, որ 31 տարի հետո դժվար թե ինչ-որ մեկը փորձի հիշել, թե 2019-ի օգոստոսին վարչապետն ինչ էր խոստում տվել: Հիշվող մասերն էլ (աշխատատեղեր, բնակչություն, բանակ և այլն), ըստ քաղտեխնոլոգի, «մեկ շաբաթվա կյանք են ունենալու, ոչ թե 31 տարվա»: Մանավանդ, որ մարդիկ գերազանցապես այսօրվա, վաղվա խնդիրներով և սոցիալ-տնտեսական իրողություններով են ապրում` բարեկեցություն ցանկանալով այսօր, այլ ոչ թե 30 տարի անց: Այդ իմաստով տեղին էր մեր զրուցակցի դիտարկումը, որ Խորհրդային Միությունում էր այդ մոտեցումը կիրառվում, եթե չասենք՝ չարաշահվում, երբ հայտարարվում էր 20 տարի հետո կոմունիզմի վրա հասնելու կամ «ծաղկուն սոցիալիզմին» հանելու մասին:

Журналист следит за выступлением премьер-министра Никола Пашиняна в Степанакерте (5 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց` Արցախը Հայաստանն է, և վերջ

Վերադառնանք, սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթի դիտարկվող հատվածին, որի վերջում նա, նշելով, որ «Հայաստան-2050»-ում Արցախի վերաբերյալ ոչինչ նշված չէր, շեշտեց, որովհետև «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»: Երբ Արցախյան ազատամարտի հերոս-հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի հնչեցրած այդ կարգախոսը կրկնում է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա կարող է խնդրահարույց լինել բանակցային գործընթացի հետ կապված: Եվ դրա վրա ևս շատերն ուշադրություն են դարձրել:

«Այդ դեպքում հարց է առաջանում` եթե Արցախը Հայաստան է, և վերջ, ապա ինչու էր անցյալ տարի վարչապետը պահանջում, որ Արցախն ինքնուրույն մասնակցի բանակցային գործընթացին` որպես առանձին սուբյեկտ: Եթե Արցախը Հայաստան է, և վերջ, ինչպես Հայաստան է Շիրակի կամ Լոռու մարզը, ապա բնական է` Ադրբեջանի ղեկավարությունը պետք է նշի, որ Հայաստանի մաս հանդիսացող տարածքը չի կարող որպես առանձին սուբյեկտ մասնակցել գործընթացին»,– ասում է Բադալյանը:

Այսինքն, ինչպես նշում է մեր զրուցակիցը, վարչապետի երեկվա ելույթում հնչեցված այդ տեսակետներն ամբողջովին հակասության մեջ էին նախկինում, մեկ տարի առաջ իր իսկ արած հայտարարությունների հետ:

Մեկ հարցում, թերևս, Բադալյանն անվիճելի առավելություն ունի. հաջողություն կունենա՞, թե՞ ոչ վարչապետ Նիկոլ Փաշինյանի PR քայլը, կերևա արդեն առաջիկա աշնանավերջին, ձմեռնամուտին: Իսկ այ, «Հայաստան-2050»-ի հաջողվել-չհաջողվելը պարզելու համար պետք է առնվազն «ձգել» մինչև այդ թվականը:

Լրահոս
0