https://arm.sputniknews.ru/20190806/bagratasheni-ancaketum-haytnaberelen-bjjayin-heraxosner-19954528.html
Բագրատաշենի անցակետում հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ
Բագրատաշենի անցակետում հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ
Sputnik Արմենիա
Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում նախապատրաստվել են նյութեր։ 06.08.2019, Sputnik Արմենիա
2019-08-06T12:15+0400
2019-08-06T12:15+0400
2019-08-06T12:47+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/484/17/4841730_0:154:1600:1054_1920x0_80_0_0_3f34d026547e1132b94c8a055c56cf0d.jpg
բագրատաշեն անցակետ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/484/17/4841730_163:0:1568:1054_1920x0_80_0_0_a0115c8ab821bb829df9dd2f70bc2a05.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տնտեսություն, հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), բագրատաշեն անցակետ
տնտեսություն, հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), բագրատաշեն անցակետ
Բագրատաշենի անցակետում հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ
12:15 06.08.2019 (Թարմացված է: 12:47 06.08.2019) Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում նախապատրաստվել են նյութեր։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Քաղաքացու ավտոմեքենայի խուզարկության ընթացքում ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ։
Ինչպես տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունից, Բագրատաշենի անցակետում զննության է ենթարկվել ՀՀ քաղաքացի Մ.Հ.-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը:
Իրականացված մաքսային հսկողության արդյունքում ավտոմեքենայի գազի բալոնի ներսից ՊԵԿ աշխատակիցները հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված 57 հատ տարբեր մոդելների բջջային հեռախոսներ:
Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, որոնք տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը: