ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Լեհական ոստիկանությունը խոշոր գործողություն է անցկացրել ու ձերբակալել մի խումբ անձանց, որոնք պատրաստվել էին խոշոր «ռազբորկա» անցկացնել տեղական «Կրակովիա» ակումբի կեղծ երկրպագուների հետ։ Այս մասին հայտնում է TVN24 լեհական հեռուստաընկերությունը։
Աղբյուրի համաձայն` դեպքը տեղի է ունեցել Խաղաղության պողոտայում գտնվող М1 առևտրի կենտրոնի մոտ։ Ձերբակալվածների թվում կան Հայաստանից ու Չեչնիայից գնացածներ կան։
#Krakow Policja zapobiegła ustawce pseudokibiców z Rosjanami. Zatrzymanych zostało kilkanaście osób https://t.co/3Cae4oS1wr #Policja pic.twitter.com/jVQQFUWE2C
— Polska Times (@polska_times) 5 августа 2019 г.
Ձերբակալման մասին տեղեկությունը հաստատել է տեղի ոստիկանության մամուլի ծառայությունը։
Widziałam to dziś na żywo, w drodze do pracy. Robiło wrażenie :) Myślałam, że W11 kręcą ;p Kraków. Akcja policji przed centrum handlowym https://t.co/s9wfmcsXDj
— Aleksandra Parzyszek (@A_Parzyszek) 5 августа 2019 г.
Լեհական հեռուստաընկերության ոչ պաշտոնական տեղեկություններով` վիճաբանության ընթացքում կողմերը պետք է քննարկեին սիգարետի ապօրինի վաճառքից ստացած եկամտի հարցերը։
RFM FM ռադիոկայանն իր հերթին հայտնում է, որ ձերբակալման պահին որոշ մարդկանց մոտ զենք ու թմրանյութեր են հայտնաբերվել։
«Հայերը շահարկում են ազգային պատկանելությունը». Սոչիի օդանավակայանի պարզաբանումը