ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի- Sputnik. Կենդանակերպի 12 նշանների մ ի մասն այս շաբաթ անձնական ու գործնական հաջողություններ կունենա։ Sputnik Արմենիան ներկայացնում է ընթացիկ շաբաթվա աստղագուշակը։
Խոյ
Հանգամանքները չափազանց բարեհաջող են ակտիվ գործողությունների և կարիերայում նոր բարձրունքներ նվաճելու համար: Իրատեսական նպատակներ դրեք Ձեր առջև հիասթափությունից խուսափելու համար: Անձնականում կայունությունը կախված կլինի մարդկանց հետ ունեցած Ձեր հարաբերություններից: Իրավիճակն ընդունեք այնպիսին, ինչպիսին կա, և անհնարինը մի պահանջեք:
Ցուլ
Աշխատեք այն խնդիրներով, որոնց լուծումը Ձեր հնարավորությունների սահմաներում է , և ողջ պատասխանատվությունը մի վերցրեք Ձեզ վրա: Հավանական է` աշխատավայրում Ձեր առջև նոր պահանջներ դնեն, վերահսկողությունը մեծանա: Շաբաթվա կեսին ցանկալի չէ հապճեպ որոշումներ կայացնել, հատկապես աշխատանքը փոխել: Նոր շփումներ և օգտակար ծանոթություններ հաստատելու շաբաթ է:
Երկվորյակ
Շաբաթը ձեր առջև նոր ու տարբեր հնարավորություններ կբացի: Կզբաղվեք այն գործով, որով ուզում եք զբաղվել և կշփվեք հաճելի մարդկանց հետ: Աշխատանքային պարտականություները կխլեն Ձեր ժամանակի մեծ մասը, բայց դրանք չափազանց հետաքրքիր, հաջող ու եկամտաբեր կլինեն: Անձնական կյանքում նույնպես խոստումնալից շրջան է սպասվում:
Խեցգետին
Զսպվածությունն ու գործնական մոտեցումը Ձեզ կտանեն հաջողության ճանապարհով: Այս շաբաթ կծանոթանաք մի մարդու հետ, որը կարևոր դեր կխաղա ձեր կարիերայում: Մի անհանգստացեք և մի դժգոհեք մանր տհաճություներից: Ամեն ինչ հասցնելու Ձեր ձգտումը գովելի է, սակայն մի մոռացեք, որ խնդրի լուծման ամենահեշտ ու արագ միջոցը միշտ չէ, որ լավագույնն է:
Առյուծ
Ձեր ինքնաքննադատությունը և պահանջկոտությունը սեփական անձի և ուրիշների հանդեպ թույլ կտա գործնական կյանքում հրաշքներ գործել, բայց կարող է նաև փչացնել փոխհարաբերություները շրջապատի հետ: Շաբաթվա առաջին կեսին պետք չէ մարդկանց շոկի ենթարկել: Ուրբաթ հնարավորություն կունենաք օգտագործել ընձեռված լավ առիթը` անձնական կյանքը հարթելու համար:
Կույս
Ձեզ միգուցե թվա, որ մոլորվել եք ստեղծված իրավիճակում: Փորձեք հանգստանալ, հավաքել մտքերը և որոշել, թե ինչ եք անելու հետագայում: Հնարավոր են հետաքրքիր ուղևորություններ, կամ դրական փոփոխություներ կարիերայում: Մի մերժեք կողմնակի օգնությունը, Ձեր ուժերն ու հնարավորություներն անսահման չեն: Վեճերի և խանդի առիթ մի տվեք, հիշեք, որ Ձեր աշխարհը հիմնականում դուք եք կառուցում:
Կշեռք
Այս շաբաթ շատ խնդիրներ հեշտությամբ կհարթվեն, շրջապատի հետ լիակատար փոխըմբռնման կհասնեք: Մասնագիտական գործերն առաջ կշարժվեն գործընկերների օգնությմաբ: Ավելի ուշադիր և զգոն եղեք, քանի որ Ձեր անկեղծությունն ու միամտությունը կարող են հենց Ձեզ վնասել:
Կարիճ
Այս շաբաթ ստեղծված իրավիճակը կնպաստի թյուրիմացություների հարթման և Ձեր հեղինակության ամրապնդմանը: Դուք կկարողանաք հաջողությամբ ավարտել կարևոր գործերը և լավ եկամուտ ստանալ: Չորեքշաբթի բարենպաստ օր է Ձեր նոր մտահղացումները կյանքի կոչելու համար: Հանգստյան օրերին սպասվում են հանդիպումներ ընկերների հետ և հագեցած երեկոներ:
Աղեղնավոր
Այս շաբաթ դրական փոփոխություններն անխուսափելի են ինչպես աշխատանքում, այնպես էլ առօրյա կյանքում, և նոր ոգևորություն կպարգևեն Ձեզ: Ավելի բարեհամբյուր եղեք շրջապատի հանդեպ, քանի որ Ձեր հակաճառելու սովորության պատճառով ոչ այնքան հաճելի մարդու համբավ կարող եք ձեռք բերել: Ջանք մի խնայեք ընտանեկան կյանքը հարթելու համար:
Այծեղջուր
Այս շաբաթ գործնական հանդիպումները կառուցողական կլինեն և նոր հեռանկարներ կբացեն Ձեր առջև: Միայն թե ոսկե սարեր մի խոստացեք. արդյունքում շատ բան կախված կլինի Ձեր աշխատասիրությունից և իրավիճակը վերլուծելու կարողությունից: Մի պատմեք ձեր ծրագրերի մասին։ Զգուշացեք մրցակիցներից` հատկապես անձնական կյանքում:
Ջրհոս
Երկուշաբթի ոչ պաշտոնական միջավայրում բավական կարևոր գործնական հարցեր կլուծվեն: Ձեր առջև նոր հնարավորություններ կբացվեն: Չորեքշաբթի պետք չէ շատ խոսել և կասկածելի գործարքների մասնակցել։ Կիրակի պետք չէ քննադատել մտերիմներին, եթե չեք ուզում բացասական էմոցիաներ ստանալ:
Ձկներ
Հանուն Ձեր նպատակի այս շաբաթ պետք է զոհաբերեք Ձեր ազատ ժամանակն ու նախապես կազմած ծրագրերը: Բայց Ձեզ պետք է ոգևորի այն միտքը, որ այն, ինչ անում եք, մեծ հաջողություն և եկամուտ է խոստանում: Հինգշաբթի Ձեզ վրա վերցրեք կազմակերպչի գործը և կփայլեք Ձեր տաղանդով: Ուրբաթ ավելի ազնիվ և անկեղծ եղեք. միայն այդ կերպ կկարողանաք խուսափել խնդիրներից: