00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գուշակություն` սուրճի մրուրով. Երևանի սուրճի և թեյի փառատոնը հմայել է ռուսաստանցիներին

© Sputnik / Asatur YesayantsВторой ежегодный фестиваль кофе и чая (19 октября 2018). Еревaн
Второй ежегодный фестиваль кофе и чая (19 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում տեղի է ունենում սուրճի և թեյի երկօրյա փառատոն։ Ամենամյա փառատոնի յուրօրինակություններից մեկը սուրճի հյուրասիրությունն է 40–լիտրանոց ջազվեից։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Եթե ուզում եք, որ ձեզ համար գուշակություն անեն սուրճի մրուրով կամ որոշել եք հասկանալ` որ տեսակի սուրճն եք նախընտրում, հետո էլ պարզել` թեյի քանի տեսակ կարելի է փորձել Երևանում, այդ դեպքում շտապեք «Կարապի լճի» մոտ։

Արդեն երկրորդ տարին անցկացվող փառատոնը Երևանում բացվել է ուրբաթ և կտևի մինչև հոկտեմբերի 20–ը։ Դրան մասնակցում են տարբեր ընկերություններ, որոնք ներկայացնում են թեյի, սուրճի արտադրանքը, կերամիկական ամանեղեն, սրճեփներ։ Գործում են 42 տաղավարներ։

© Sputnik / Asatur YesayantsՄի անհանգստացիր, քեզ մոտ ամեն ինչ կստացվի...
Второй ежегодный фестиваль кофе и чая (19 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Մի անհանգստացիր, քեզ մոտ ամեն ինչ կստացվի...

«Մի անհանգստացիր, քեզ մոտ ամեն ինչ կստացվի։ Դու ընդհանրապես սխալ մարդու համար ես անհանգստանում», – տաղավարի մոտ հերթ կանգնած աղջիկներից մեկին ասում է փորձառու գուշակ Արմինեն` նայելով բաժակում մնացած սուրճի մրուրին։

Արմինեն սուրճի բաժակ է նայում 14 տարեկանից և համոզված է, որ դա շնորհ է, որով նրան օժտել է բարձրյալը։ 11 տարեկանում նա տեսիլք է ունեցել. երազում տեսել է մի մարդու, որն ասել է` նա պետք է ստեղծի իր անկյունը, որտեղ կարող է օգնել մարդկանց։

«Չի ստացվել առանձին անկյուն բացել, բայց գուշակությամբ զբաղվում եմ 14 տարեկանից։ Հասկանում եք, մարդկանց կյանքից տարբեր իրավիճակները դառնում են մի մեծ նկար` փազլ», – ասաց Արմինեն։

Նրան նույնիսկ չէր խանգարում, որ բաժակը պլաստմասսայից էր, հակառակը, մեծ բաժակով գուշակությունն անելն ավելի հեշտ է, ասաց նա և շարունակեց տնտղել կանանց ու աղջիկների ճակատագրերը, որոնք ուզում էին իմանալ իրենց ապագան։

Մինչ Արմինեն գուշակում էր, ռուսաստանցի զբոսաշրջիկները սրճեփ էին ընտրում։ Նրանք առաջին անգամ էին Հայաստանում։

© Sputnik / Asatur Yesayants«Հիանալի քաղաք է, երկիր, ձեր գեղեցիկ տները, տոնական տրամադրությունը, որը թևածում է օդում, փոխանցվել է նաև մեզ»
Второй ежегодный фестиваль кофе и чая (19 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Հիանալի քաղաք է, երկիր, ձեր գեղեցիկ տները, տոնական տրամադրությունը, որը թևածում է օդում, փոխանցվել է նաև մեզ»

«Հիանալի քաղաք է, երկիր, ձեր գեղեցիկ տները, տոնական տրամադրությունը, որը թևածում է օդում, փոխանցվել է նաև մեզ։ Դժբախտաբար մենք եկել ենք միայն երեք օրով», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Օլգան։

Պարզվեց, որ բուրավետ սուրճ եփելու համար ջազվեն պիտի ծանր լինի` չուգունից։ Դա թույլ է տալիս, որ խմիչքն ավելի երկար մնա տաք. որքան ավելի շատ ժամանակ է զբաղեցնում եփելու պրոցեսը, այնքան ավելի ուժեղ է բացահայտվում սուրճի համը և բույրը։

© Sputnik / Asatur YesayantsՊարզվեց, որ բուրավետ սուրճ եփելու համար ջազվեն պիտի ծանր լինի` չուգունից
Второй ежегодный фестиваль кофе и чая (19 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Պարզվեց, որ բուրավետ սուրճ եփելու համար ջազվեն պիտի ծանր լինի` չուգունից

Սուրճի տաղավարներին հաջորդում են թեյի տաղավարները։ Պարզվում է, որ Հայաստան են ներմուծում, ինչպես նաև տեղում արտադրում են լեռնային խոտաբույսերից թեյի տասնյակ տեսակներ ու փնջեր։

Ինչպես նշեց Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում գործարարներից մեկը, այս հարցում հայերը պահպանողական են։

Նա ասաց, որ Հայաստանում նախընտրություն են տալիս դասական սև թեյին, ուրցով, նանայով թեյերին, իսկ էկզոտիկ թեյերից ամենից հաճախ գնում են կարկադեն։

© Sputnik / Asatur YesayantsՍուրճի տաղավարներին հաջորդում են թեյի տաղավարները
Второй ежегодный фестиваль кофе и чая (19 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Սուրճի տաղավարներին հաջորդում են թեյի տաղավարները

Կազմակերպիչները նշում են, որ այս փառատոնն առաջինը և վերջինը չէ, իսկ հաջորդ տարի նախատեսվում է ավելի լայնածավալ ծրագիր։

«Մեր բախտը բերեց եղանակի հետ, ներկայացված են հետաքրքիր տաղավարներ, ապրանքանիշներ, յուրաքանչյուր մասնակիցը յուրահատուկ է։ Սուրճի թեման միշտ առեղծվածային է և հետաքրքիր, միշտ ինչ–որ նոր բան ես բացահայտում», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց փառատոնի կազմակերպիչ Հայկ Հարությունյանը։

© Sputnik / Asatur YesayantsՀայաստան են ներմուծում, ինչպես նաև տեղում արտադրում են լեռնային խոտաբույսերից թեյի տասնյակ տեսակներ ու փնջեր։
Второй ежегодный фестиваль кофе и чая (19 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստան են ներմուծում, ինչպես նաև տեղում արտադրում են լեռնային խոտաբույսերից թեյի տասնյակ տեսակներ ու փնջեր։

Նա նշեց, որ մասնակիցներին և հյուրերին սպասվում է ավելի հետաքրքիր ծրագիր. վաղը կկազմակերպվեն հետաքրքիր թեմատիկ վարպետության դասեր, և ամենագլխավորը` 40–լիտրանոց ջազվեից սուրճ կհյուրասիրեն այցելուներին։

Լրահոս
0