00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչի՞ մասին է նախկինների օրոք կազմված գաղտնի փաստաթուղթը. Փաշինյանը փակագծեր է բացում

© Sputnik / Aram NersesyanРечь премьер-министра Никола Пашиняна на церемонии вручения дипломов первым выпускникам филиала МГУ в Армении (2 июля 2019). Еревaн
Речь премьер-министра Никола Пашиняна на церемонии вручения дипломов первым выпускникам филиала МГУ в Армении (2 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում, և մեր պետությունը ինստիտուցիոնալ առումով ամբողջովին ձախողված է:

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան ուղիղ եթերում քիչ առաջ ամփոփեց արձակուրդը՝ նշելով, որ այդ ընթացքում ոչ միայն հասցրել է կարդալ վաղուց ծրագրված մի քանի գրքեր, այլև վերընթերցել է 2014թ.-ին՝ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք կազմված գաղտնի փաստաթուղթը, որին առաջին անգամ ծանոթացել էր մի քանի ամիս առաջ, սակայն որոշել էր հրատապ հետևություններ չանել և ուսումնասիրել արձակուրդի ժամանակ: Փաշինյանը նշում է, որ փաստաթուղթն այնքան գաղտնի է, որ անգամ ճիշտ չի համարում նշել դրա անունը:

Премьер-министр Армении Никол Пашинян на встрече с председателем Европейского совета Дональдом Туском (10 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Կոռուպցիա ասելով նկատի չունենք միայն նախկինը. Փաշինյանն ասել է` ինչպես պայքարել դրա դեմ

«Փաստաթուղթը կարևոր է նրանով, որ մեզ տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է մեր երկիրը կամ ինչ վիճակում է եղել, որովհետև այն պրոբլեմները, որոնք գրված են, բնականաբար, մեկ տարվա ընթացքում հնարավոր չէր շտկել: Այս փաստաթղթով կարող ենք արձանագրել, թե մենք ինչ իրավիճակում ենք ժառանգել ՀՀ-ը»,- ասաց Փաշինյանը: Ըստ նրա՝ փաստաթուղթը ընթերցելուց հետ եզրակացությունը հետևյալն է, որ հեղափոխության ժամանակաշրջանում, դրանից առաջ և ինչ-որ առումով նաև հետո մեր երկիրը գտնվում է  ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում, և մեր պետությունը ինստիտուցիոնալ առումով ամբողջովին ձախողված է:

«Սա գրվել է Սերժ Սարգսյանի իշխանության վերջին տարիներին, այս փաստաթղթի հեղինակները համարձակություն են ցուցաբերել այսպիսի գնահատական տալու»,- ասում է վարչապետն ու հավելում, որ գաղտնի փաստաթղթի բովանդակությանը ծանոթանալն օգնում է ավելի լավ հասկանալ, թե ինչ է կատարվում մեր երկրում և ինչ խնդիրներ պիտի լուծենք:

Նիկոլ Փաշինյանի ու նախարարի երկխոսությունը կամ պետական ո՞ր ծրագիրը կոռուպցիոն ռիսկ չունի

Ըստ նրա` մեր երկրում առկա ինստիտուցիոնալ խնդիրներից ամենաթարմ օրինակը ճանապարհաշինությունն է: Այս տարի աննախադեպ մեծ գումար է հատկացվել ճանապարհաշինության համար, թվում է, թե դրանց կառուցումը պիտի իրականացվի որակով, ժամանակին ու պատշաճ, բայց միշտ չէ, որ այդպես է լինում:

И.о. премьер-министра Никол Пашинян ответил на вопросы журналистов (7 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Նրանց տեքստից ծորում է նոստալգիան հանրապետական կոռումպացված իշխանության նկատմամբ. Փաշինյան

«Հայաստանում կառավարման համակարգը հենված է եղել կոռուպցիայի վրա, երբ կոռուպցիան հանում ես, պարզվում է՝ կառավարման համակարգ էլ չկա: Մենք պետք է 0-ից Հայաստանում ստեղծենք ինստիտուտներ»,- Փաշինյանը մանրամասնում է, որ խոսքը վերաբերում է ընդհուպ անկախ դատական համակարգ, պետական գնումների համակարգ ստեղծելուն: Ըստ նրա, երկրում կան ինստիտուտներ, որոնք առաջին հայացքից թվում է, թե լիարժեք կայացած ու գործունակ են, բայց երբ խորությամբ ուսումնասիրում ես, հասկանում ես, որ «դեկորատիվ կեղևի տակ գործ ունենք ինստիտուցիոնալ կաթվածի կամ կիսակաթվածի հետ»: 

Փաշինյանի խոսքով`  հաջողության հասնելու համար պետք են ամուր նյարդեր, անհրաժեշտ է սահմանել հստակ ռազմավարական առաջնահերթություններ և տուրք չտալ հույզերին,`խնդիրներին հերթով լուծում տալ:

Կոռուպցիա ասելով նկատի չունենք միայն նախկինը. Փաշինյանն ասել է` ինչպես պայքարել դրա դեմ

Վճռորոշ ռազմավարական քայլեր արդեն արվում են, օրինակ, օլիգարխիական տնտեսությունից անցում է արվում ներառական տնտեսության:

«Նախկինում սահմանափակ թվով մարդիկ իրենց տնտեսական հաջողության համար սահմանափակում էին մյուսների տնտեսական գործունեությունը: Մինչդեռ համախառն ներքին արդյունքի ձևավորմանը պիտի հնարավորինս շատ մարդ մասնակցի»,- ասում է վարչապետը: Նրա խոսքով`գաղափարի գագաթնակետն այն է, որ  պետք է ձևավորվի տնտեսական համակարգ, որտեղ աղքատները աշխատանքով հարուստ դառնալու հնարավորություն ունենան:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է եղել հուլիսի 22–ից օգոստոսի 2–ը։

Լրահոս
0