ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի-Sputnik. Եթե հանրապետության որևէ հատվածում ասֆալտապատման աշխատանքները որակական պահանջվող չափանիշներին չեն համապատասխանում, ապա դրանց դիմաց պետությունը վճարումներ չի կատարում և համապատասխան միջոցներ է ձեռնարկում անորակ աշխատանք կատարած ընկերություններին պատժելու, կամ աշխատանքը որակական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ:
Այս մասին այսօր իր պաշտոնական Facebook-յան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ պահանջվող չափանիշներին չհամապատասխանող երկու այդպիսի հատվածներ կան Երևան-Նոյեմբերյան վերանորոգվող ճանապարհին:
«Նաև օրենսդրական փոփոխություններ ենք պատրաստում, որոնց արդյունքում անորակ աշխատանքներ իրականացնող ընկերությունները կսնանկանան և կհեռանան ասպարեզից»,- ասված է գրառման մեջ:
Երևանը կդառնա գլխավոր տրանսպորտային հանգույց ու առաջ կանցնի Բաքվից. ի՞նչ է պետք անել
Փաշինյանը նաև հավելել է, որ քննարկումներ են ընթանում դիտավորյալ անորակ աշխատանք իրականացնող ընկերություններին համար քրեական պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ: