00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պաշտոնյաները չարաշահումներ են արել միջպետական ճանապարհի հիմնանորոգման գործընթացում

Բաժանորդագրվել
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցների` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Դատախազությունը պարզել է, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցներն առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահում են թույլ տվել Տավուշի միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման աշխատանքների գործընթացում։ Այս մասին հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։

«ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և ՍՊԸ–ի միջև 2017–ին կնքվել է պայմանագիր։ Այն ներառել է Մ-16, Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6 միջպետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման աշխատանքները. այդ մասով պայմանագրի գինը կազմել է 14. 4մլն ՀՀ դրամ»,–նշված է դատախազության հաղորդագրության մեջ:

ՍՊԸ-ն կազմել է ճանապարհաշինական նորմերի էական խախտումներով պայմանագրային պահանջներին չհամապատասխանող աշխատանքային նախագիծ, համաձայն որի՝ շինարարության նախահաշվային արժեքը կազմել է 2 մլրդ 319 մլն ՀՀ դրամ: Նախագծի վերաբերյալ «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ–ն 2018թ–ին հաստատել է ակնհայտ անհիմն փորձաքննության եզրակացություն: Մասնավորապես՝ չնայած արձանագրվել է, որ նախագիծը չի համապատասխանում ճանապարհաշինական գործող նորմերին, այդուհանդերձ, երաշխավորվել է հիմնանորոգման աշխատանքային նախագծի համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը:

Президент Армен Саркисян встретился с руководителем компании Dassault Group по вопросам стратегического развития Оливье Дассо (20 июня 2019). Ле-Бурже - Sputnik Արմենիա
Օդանավի վարձակալության համար ծախսվել է օդանավի գնից 7 անգամ շատ գումար. խոշոր չարաշահում

ՍՊԸ-ն 2018թ. փետրվարի 20-ին հանձնման-ընդունման նպատակով նախարարությանն է հանձնել ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման աշխատանքները, այդ թվում՝ նշված ակնհայտ անհիմն եզրակացությունը: Պայմանագրի պայմաններին էականորեն չհամապատասխանելու պարագայում նշված աշխատանքները 2018թ. փետրվարին նախարարության կողմից ընդունվել են, և դրա հիման վրա կատարվել է համապատասխան վճարում:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախարարության ներկայացուցիչները չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Մասնավորապես՝ պատշաճ կարգով չի ստուգվել առաջադրված պայմաններին կատարված աշխատանքների որակի համապատասխանությունը, պայմանագրի կատարման նկատմամբ իրականացվել է նախնական թերի հսկողություն, ինչի պայմաններում ՍՊԸ-ին անհիմն վճարվել է 14.4մլն ՀՀ դրամ:

ԲԷՑ–ը հարյուրավոր միլիոնների հասնող չարաշահումներ է արել. քրեական գործ է հարուցվել

Պարզվել է նաև, որ քննարկվող աշխատանքային նախագծի հիման վրա իրականացված հիմնանորոգման աշխատանքների կատարման պետական գնման արդյունքում 2018թ. մայիսի 30-ին կնքվել է շինարարության իրականացման պայմանագիր, որի գինը կազմել է 1 մլրդ 298 մլն դրամ և այն հիմա գտնվում է կատարման փուլում:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` պաշտոնեական լիազորությունները չարաշահելը: Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Գյուղապետները կեղծել են ստորագրությունները, յուրացրել գյուղացիների սոցօգնությունը

Լրահոս
0