00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գիտնական. Ռուսական արշավախմբի դեպի Լուսին թռչելու ժամկետի հետաձգումը կրիտիկական չէ

© Sputnik / Андрей Луковский / Անցնել մեդիապահոցЛунное затмение в регионах России
Лунное затмение в регионах России - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսական արշավախմբի կողմից դեպի Լուսին թռչելու ժամկետի հետաձգման անհրաժեշտությունը կրիտիկական չէ, սակայն ափսոսալի է, ՌԻԱ Նովոստիին է հայտնել Կ.Է. Ցիալկովսկու անվան տիեզերագնացության ռուսական ակադեմիայի անդա Ալեքսանդր Ժելեզնյակովը։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի–Sputnik. Ռուսական արշավախմբի կողմից դեպի Լուսին թռչելու ժամկետի հետաձգման անհրաժեշտությունը կրիտիկական չէ, սակայն ափսոսալի է, ՌԻԱ Նովոստիին է հայտնել  Կ.Է. Ցիալկովսկու անվան տիեզերագնացության ռուսական ակադեմիայի անդա Ալեքսանդր Ժելեզնյակովը։

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստիին, ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Ռոսկոսմոսը բյուջետային միջոցների տնտեսման պատճառով 2029 թ.–ից 2033–2034 թթ. է տեղափոխել ռուս տիեզերագնացների կողմից Լուսին թռչելու մոտավոր ժամկետները։

«Մի կողմից հասկանալի է, որ միջոցների պակասը ստիպում է ինչ–որ բան զոհաբերել, այս դեպքում` Լուսինը և հեռավոր տիեզերքի ուսումնասիրմանը նվիրված մի քանի նախագծեր։ Սակայն մյուս կողմից, ափսոս է, որ մենք կրկին մի քանի տարով հետաձգում ենք Լուսին նախատեսված մեր հնարավոր արշավը, մեծ ցանկություն կա հայտնվել Լուսնի վրա», – նշել է Ժելեզնյակովը։

Նրա կարծիքով` այս արշավի ու լուսնային բազայի կառուցման իրականացումը կարող էր ոչ միայն քաղաքական քայլ լինել, այլ նաև նպաստել հրթիռային–տիեզերական տեխնիկայի զարգացմանը։ Ակադեմիկոսը նշել է, որ ամերիկյան «Ապոլոն» ծրագրի և «Էներգիա–Բուրան» խորհրդային համակարգի նման բոլոր մասշտաբային նախագծերը գիտատեխնիկական առաջընթացի ինքնատիպ լոկոմոտիվներ են, դրանք առաջ են մղում ոչ միայն հրթիռային–տիեզերական ոլորտը, այլ նաև հաճախ տիեզերագնացությունից հեռու գտնվող ոլորտները։

«Իհարկե, որոշակի հարվածի տակ կհայտնվի տիեզերագնացության զարգացումը, սակայն դա այդքան էլ կրիտիկական չէ, քանի որ մնացած նախագծերը նախկինի պես կգտնվեն իրականացման փուլում, այդ պատճառով տիեզերագնացության զարգացումը չի դադարի։ Սակայն ափսոս, որ անհայտ է, թե մենք երբ կթռչենք դեպի Լուսին», – ավելացրել է գործակալության զրուցակիցը։

Լրահոս
0