Ընտանի կենդանիները զվարճալի տեսանյութը, որոնք, օգտվելով տանտերերի բացակայությունից, տանը քաոս էին ստեղծել, օգտատերերից շատերի հիացմունքին է արժանացել:
Տեսանյութի հիմնական հերոսները շներն են, որոնք կա՛մ կրծում են հողաթափերը, կա՛մ տակնուվրա են անում տունը։ Շներից մեկը նույնիսկ կրծել է հեռուստացույցի վահանակը։
Պատժից խուսափելու և իրենց մեղքը քավելու համար չարաճճի կենդանիները փորձում են դիմել ցանկացած մեթոդի: Նրանք գործի են դրել իրենց ամբողջ հմայքը։ Շները` գլուխները իջեցրած, կուչ են եկել անկյունում` հուսալով, որ բարեսիրտ տերը կների նրանց:
Տիգրան Քեոսայանի նախկին կինը հանգստացել է Հայաստանում ու հայկական տարազ հագել
Տեսանյութում հայտնվել է նաև ոչ ստանդարտ ընտանի կենդանին ՝ մոխրագույն ջրարջը։ Ի տարբերություն շների, նրա խիղճը չի տանջում, և նա շարունակում է ամեն ինչ տակնուվրա անել նույնիսկ նկարահանման պահին։