ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 2-ին, ժամը 12:17-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Վերոնշյալ ավտոճանապարհի մոտ 30 մ հատվածը դարձել է դժվարանցանելի:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` պայթյունը տեղի է ունեցել Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում գտնվող շշերի գործարանում։ Պայթյունի հետևանքով վնասվել են ճանապարհածածկույթը և երկու մեքենա։ Զոհեր կամ վիրավորներ չկան։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
Այս պահին Երևան-Սևան ուղղությունը փակ է, քանի որ տեղում աշխատում են իրավապահները։
Shamshyan.co–ւ տվյալով` Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին («Շշի Մելո»)։