ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Երևանի «Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում՝ մրցակցի հարկի տակ 3:2 հաշվով հաղթանակի հասավ ռումինական «Ստյաուայի» նկատմամբ, բայց երկու խաղերի արդյունքում 5:3 հաշվով հաղթեց մրցակիցը:
Երևանում կայացած առաջին խաղում Հայաստանի բազմակի չեմպիոնը պարտվել էր 0:3 հաշվով, ու, բնականաբար, երկրպագուներից գուցե անհավանական նվիրվածներն էին հավատում, որ մեր թիմը հաջորդ փուլ դուրս գալու շանսեր ունի: Սակայն պատասխան խաղի ընթացքը շատ լավ դասավորվեց «Ալաշկերտի» համար:
Առաջին կեսում «Ստյաուան» 11 մետրանոցով հաշիվը բացելուց հետո հայտնվեց հետապնդողի դերում ու մնաց տասը ֆուտբոլիստով: Գուստավո Մարմենտինին դարձավ երկու գոլի հեղինակ, իսկ Տյագո Գալվաոն մինչև ընդմիջում հաշիվը դարձրեց 3:1 հօգուտ «Ալաշկերտի»:
Եվս մեկ գոլ, ու մեր թիմը կհասներ երկու խաղերի ընդհանուր արդյունքում հաղթանակի:
Գոլը կայացավ, բայց, ցավոք, գնդակը հայտնվեց «Ալաշկերտի» դարպասում: «Ստյաուան» կրճատեց հաշիվը՝ 2:3, բայց մի քանի րոպե անց «Ալաշկերտն» Էկ Մարմենտինիի հեռացումից հետո մնաց տասը ֆուտբոլիստով:
Բռավո, «Փյունիկ». հայկական ակումբն անցավ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլ
«Ալաշկերտը» պահպանեց հաղթական արդյունքը, բայց սեփական հարկի տակ կրած խոշոր հաշվով պարտությունը վճռորոշ դարձավ ու հաղթական դիմակայությունում «Ստյաուայի» համար: