00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
On air
17:51
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Չուլջյան. «Արցախը չպետք է զրկվի ԱՄՆ-ի օժանդակությունից»

© Sputnik / provided by E.ChuldjianЭлизабет Чулджян
Элизабет Чулджян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի մամլո քարտուղար Եղիսաբեթ Չուլջյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի կառավարության կողմից Արցախին և Հայաստանին հատկացվելիք ֆինանսական օժանդակության կրճատմանը։
Եղիսաբեթ Չուլջյան. «Արցախը չպետք է լինի միակը տարածաշրջանում՝ զրկված ԱՄՆ-ի օժանդակությունից»

Չուլջյանը նշում է, որ  ամեն տարի Ադրբեջանի կառավարության կողմից աշխատանք է տարվում ՝ ճնշում բանեցնելու ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության և այդ գերատեսչության մարդասիրական օժանդակություն հատկացնող թևի վրա, որպեսզի կանխեն ամերիկյան կողմի աջակցությունն Արցախին:

Премьер-министр Никол Пашинян принял генерального директора компании Корпорасион Америка Мартина Эрнекяна (9 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Վարչապետի մոտ քննարկվել են «Կորպորասիոն Ամերիկայի» ներդրումային ծրագրերը և հեռանկարները

Առաջին անգամ Արցախին ԱՄՆ-ն օժանդակություն տվեց 1998թ.-ին. դրանից ի վեր` վերջին 21 տարիների ընթացքում միշտ այդ ճնշումը եղել է: Այս տարի ևս Ներկայացուցիչների պալատը հստակ բանաձև ընդունեց, որպեսզի 2020թ.-ին 1,5 մլն դոլար ուղարկվի Արցախ՝ ականազերծման աշխատանքներ իրականացնելու համար: Հերթական անգամ ադրբեջանցիների կողմից ճնշում գործադրվեց: Եղիսաբեթ Չուլջյանի տեղեկացմամբ՝ Ամերիկայի հայկական համայնքն ու Հայ Դատի Հանձնախումբն անշուշտ լծված են այն գործին, որպեսզի նման գործելակերպը չշարունակվի ու կասեցվի, և ընդհակառակը՝ Արցախին տրվող օժանդակությունը լինի շարունակական ու ընդլայնվի:

Регионы России. Крым - Sputnik Արմենիա
Ամերիկայի հետ, թե առանց. ինչպես փրկել հայկական խաղողն առանց քաղաքականության

«Այս շաբաթ աշխատանքներ ենք տանում Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի միջոցով: Կոնգրեսականներ Քոքսն ու Շերմանը նամակ են պատրաստել, որպեսզի հղեն ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության այն թևին, որն օժանդակություն է ուղարկում Արցախ: Աշխատում ենք, որպեսզի այլ կոնգրեսականներ զորավիգ լինեն ու ստորագրեն նամակի ներքո: Ակնկալում ենք, որ մինչև ուրբաթ նրանց թիվ կավելանա: Զուգահեռաբար շարունակում ենք մեր աշխատանքները Սենատում: Ներկայացուցիչների պալատում արդեն քննարկվել է Հայաստանին 40 մլն և Արցախին 1,5 մլն դոլար հատկացնելու հարցը: Ցանկանում ենք սեպտեմբերին նման առաջադիմություն տեսնել նաև Սենատում, երբ սենատորները վերադառնան արձակուրդից»,-հայտնում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի մամլո քարտուղարը:

Եղիսաբեթ Չուլջյանը շեշտում է այն հանգամանքը, որ Ամերիկյան կառավարությունը վերջին տարիներին ու նաև նախորդած 20 տարիների ընթացքում որդեգրել է այն պատգամը, որ արցախյան խնդրում պետք է լինի արդար հանգուցալուծում և պետք է արդար վարվել Արցախի ժողովրդի հետ, այն չի կարող միակը լինել տարածաշրջանում՝ զրկված ԱՄՆ-ի օժանդակությունից:

«Օժանդակությունը ոչ միայն կարևոր է խաղաղության հաստատման առումով, այլև հենց արցախահայության համար: Սա առաջին հերթին անհրաժեշտ է ականազերծման աշխատանքների համար, որոնց շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել, ու մարդիկ սկսել են ապրել ավելի անվտանգ պայմաններում»,- համոզված է Հայ Դատի Հանձնախմբի մամլո քարտուղարը:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ԱՄՆ-ի կառավարությունը ֆինանսական օժանդակության կրճատման գործելակերպ է որդեգրել աշխարհի գրեթե բոլոր տարածաշրջանների նկատմամբ:

Լրահոս
0