00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամերիկայի հետ, թե առանց. ինչպես փրկել հայկական խաղողն առանց քաղաքականության

© Sputnik / Vladimir Astapkovich / Անցնել մեդիապահոցРегионы России. Крым
Регионы России. Крым - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի խաղողը «հիվանդացել» է։ Ինչպե՞ս բուժել։ Սովորական միջոց կլիներ արտասահմանյան տեսակների օգտագործումը, բայց իրենց ուժը կարող են ցույց տալ նաև հին տեղականները։

Արամ Գարեգինյան, Sputnik

Հայկական խաղողի այգիների համար կարող են դեղամիջոց ծառայել հենց հայկական արմատները՝ վայրի ու մշակված. կարծում է հայկական խաղողագործության պատրիարք, 94-ամյա գիտնական, Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության գիտական կենտրոնի առաջատար գիտաշխատող Դերենիկ Սաֆարյանը։

Село Уджан. Виноград - Sputnik Արմենիա
Խաղողի գնի այս տարվա ռեկորդը. ի՞նչ է տեղի ունեցել խաղողագործության ոլորտում

Դրանք պետք է բուժել ֆիլոքսերայից, որը փոքր վնասատու է և մեծ հետևանքներ է թողնում։ Ցանկացած ձևով կարող են այգի հասնել՝ նույնիսկ կոշիկների տակացուների հետ: Դրանցից կարելի է ձերբազատվել միայն «հրով ու սրով»։ Կտրել ու այրել խաղողի այգին։ Եկենք ասենք գյուղացիներին դրա մասին ու հեռանանք այնքան, որ անվտանգ լինի:

Արարատյան դաշտը խաղողագործության աշխարհի կղզյակներից էր, որտեղ ֆիլոքսերա չկար։ Խորհրդային Հայաստանում հասկանում էին՝ ինչքան կարևոր է դա։ Բացի «հրից ու թրից» խիստ կարանտին էին պահպանում։ Վարակված շրջանների խաղողի բեռնատարերն ու տնկիները մանրամասն ստուգում էին, որպեսզի գտնեն վնասատուներին։

Հայաստանում ֆիլոքսերա հայտնվեց 2000-ականի կեսերին։ Իշխանությունները մինչև հիմա չեն կարող պատասխանել` ինչպես պատահեց։ Հենց նույն տարիներին էլ արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը տնկեց Արարատյան դաշտում արգելված ֆիլոքսերակայուն տեսակները։ Արգելված էին այն պատճառով, որ եթե կայուն են վարակի դեմ, ապա արդեն կրում են այն։

Բայց «ո՞վ է մեղավոր» հարցն այդքան էլ կարևոր չէ (վերջիվերջո այլ պատճառներ էլ կարող են լինել)։ Կարևորը «ի՞նչ անել»-ը… Եթե մենք ուզում ենք պահպանել խաղողի այգիները, պետք է վերատնկենք ֆիլոքսերակայուն արմատների (պատվաստակալների) վրա։ Իսկ մասնագետների հաշվարկներով՝ դա կարող է արժենալ մոտ մեկ միլիոն դրամ՝ մեկ հեկտարի համար։

Դեռ նախընտրում են աշխարհում ամենատարածված պատվաստակալները՝ ամերիկյան տեսակները (մաքուր կամ եվրոպական տեսակների հետ խառնած)։ Այսպես են արել նաև Հյուսիսային Հայաստանում 20-ականներին, երբ հյուսիս-արևելքում (ներկայիս Տավուշի մարզը) սկսեցին պայքարել հիվանդության դեմ։

Հայ-վրացական «դիմադրությունը»

Սակայն 60-ականներից այլ կերպ նայեցին նաև տեղական տեսակներին։ Պարզվեց` ապրում են վարակի մեջ։ Այսինքն՝ կարելի է օգտագործել դրանք։ Սելեկցիայի համար ընտրեցին վրացական ռքածիթելին ու մի տեղական տեսակ` բերդակի, ջրալի, լալվարի։ Դրանց հիման վրա 70-80-ականներին սելեկցիա անցկացրին։

Խաղող - Sputnik Արմենիա
Խաղող. ինչ չգիտենք «աստվածային հատապտղի» մասին

Նույն վայրերում, Ադրբեջանի հետ սահմանին ստեղծեցին սելեկցիոն կայան, որը 90-ականների սահմանային բախումների ժամանակ այրվեց։ Սակայն աշխատանքը չկորավ․ ստացված պատվաստակալներով (տնկման համար արմատներով) պատվաստեցին այլ, ֆիլոքսերայի դեմ ավելի պակաս դիմացկուն տեսակներն ու փրկում մահից։

Տավուշում այդ հարցը քիչ թե շատ լուծված է, իսկ Արարատյան դաշտավայրում այդպիսի փորձ երբեք չի եղել։ ՄԱԿ-ի ծրագրով (գյուղատնտեսության հետ կապված FAO կազմակերպության) հանրապետությունում պատրաստվում են փորձարկել պատվաստակալների արտասահմանյան տեսակները, միաժամանակ ստուգեն տեղականները՝ Տավուշից։

Եվս մի քանի տարի պետք կգա հասկանալու համար` արդյոք դրանք նոր տեղում կապրեն, թե ոչ, քանի որ ամռանն այստեղ ավելի շոգ է, ձմռանը՝ ցուրտ, կլոր տարին էլ՝ ավելի չոր։

Իսկ վերջերս Սաֆարյան ու նրա կրտսեր գործընկերները սկսեցին վայրի խաղողն ուսումնասիրել։ Ու կրկին նույն տրամաբանությամբ` ապրեց, ուրեմն պիտանի է։ Այն էլ ինչպես ապրեց։

«Հյուսիս-արևելքում, վարակված շրջաններում մենք վազեր էինք գտնում, որոնց բունը մինչև 30 սմ հաստություն ուներ։ Նշանակում է, որ այն ավելի քան հարյուր տարեկան է», — պատմում է Խաղողագործության ու գինեգոծության կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Մելյանը։

«Գյուղացիները հաստ վազերը հատում են վառելու համար։ Բայց 5, 10 սանտիմետրանոցները շատ են։ Իսկ եթե փնտրենք, ավելի հաստերն էլ կգտնենք։ Եկող տարի կշարունակենք փնտրել, իսկ գտածներից պատվաստակալներ կստանանք», — ասում է Մելյանը։

Ինչպես և խոստացել էինք՝ առանց քաղաքականություն

«Եվրոամերիկացիներին» ուզում են փոխարինել տեղական պատվաստակալներով, ու պատճառը քաղաքականությունը չէ։ Բանն այն է, որ Եվրոպայում խաղողը մի տեսակի է (Vitis Vinifera), իսկ Ամերիկայում՝ այլ (Vitis Labrusca)։ Դրա մեջ վատ բան չկա, հակառակը՝ հենց «ամերիկացիների» հետ հիբրիդները ժամանակին փրկեցին Եվրոպայի ու Ասիայի խաղողի այգիները։ Բայց ինչքան ավելի մոտ է երկու տեսակների գենետիկան (արմատի ու պատվաստակալի), այնքան ավելի լավ կսերտաճեն ու ավելի շատ բերք կարող են տալ։

«Տեսականում՝ այո, բայց գործնականում ամեն ինչ պետք է ստուգել։ Պետք է տարիներով սելեկցիա անցկացնել։ Մինչ վազը չսկսի բերք տալ, հնարավոր չէ ոչ մի բան ասել», — ընդգծում է Մելյանը։ Ավելին՝ կարելի է ստուգել նաև Արարատյան դաշտի տեսակների ամրությունը։ Թեև դրանք ֆիլոքսերայի հետ պայքարի փորձ չունեն, բայց խորհրդային հայտնի խաղողագործ Պյոտր Կիսկինը նշում էր, որ Հարավային Կովկասի տեսակները բնականից ֆիլոքսերակայուն են։

Դրա համար հետագայում կուսումնասիրեն նաև այդ «քաղցր թույլ» թվացող տեսակների «գաղտնի ուժը»։ Մինչդեռ գիտնականները կշարունակեն աշխատանքը Տավուշի «ապրած» տեսակների ու նրան ցեղակից՝ վայրի վազերի հետ։

Լրահոս
0