00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եգիպտացորենի դաշտը լաբիրինթոս է դառնում. Տավուշի զբոսաշրջային ստարտափը

© Photo : provided by Garik PaytyanКукурузное поле
Кукурузное поле - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եգիպտացորենի դաշտերը կարող են օգտագործվել ոչ միայն բերք ստանալու, այլև նոր ու հետաքրքիր զբոսաշրջային գրավչություն ունենալու համար։ Առաջին անգամ Հայաստանում միջազգային նոր մոդելի փորձարկում է արվում Բերդի տարածաշրջանի Նորաշեն գյուղում։

Տավուշի մարզի Բերդի (նախկինում՝ Շամշադին) տարածաշրջանի Նորաշեն գյուղում «Corn maze» կոչվող միջազգային մոդելի «հայաֆիկացման» փորձ է արվում։ Հեղինակը Գարիկ Փայտյանն է։

Sputnik Արմենիայի արդեն պատմել է այն մասին, թե ինչպես քարտեզագրող Գարիկ Փայտյանն ու դիվանագետ Էսթեր Զաքարյանը մեկ տարի առաջ ամուսնացան ու Երևանում թողնելով աշխատանքը, ընկերներին ու ընտանիքը՝ մշտական բնակություն հաստատեցին Շամշադինում:

Старый советский автобус - Sputnik Արմենիա
Ինչպես է սովետական հին ավտոբուսը դառնում հյուրանոց. հայաստանյան հանգստի նորաձևությունը

Գարիկն ասում է՝ իրեն վերադարձի է մղել «անարդարության զգացումը», երբ զբոսաշրջության զարգացման համար Տավուշի մյուս տարածաշրջանները համապատասխան գրավիչ բրենդավորում են ստանում, իսկ Շամշադինը կոչվում է «հեռավոր ու սահմանամերձ», մինչդեռ այն պիտի բրենդավորել որպես «իրական Տավուշ»։

Հաշվի առնելով տարածաշրջանի հնարավորությունները գյուղական տուրիզմի զարգացման գործում՝ Գարիկն այստեղ դարձել է «Ագրոտուրիզմը Տավուշում» նախաձեռնության հեղինակ՝ վստահ լինելով, որ զբոսաշրջության զարգացումը շղթայական ռեակցիայով կնպաստի տարածաշրջանի զարգացմանը, որովհետև զբոսաշրջիկը նաև գնումներ կկատարի, ռեստորան կայցելի, գիշերակացի կարիք կունենա և այլն։

Նախաձեռնության շրջանակում տարբեր հետաքրքիր ծրագրեր են իրականացվել, որոնք նպաստել են այս ուղղությամբ զբոսաշրջային հոսքի ավելացմանը։

Այսքանով, սակայն, Գարիկը չի բավարարվել: Փնտրում է նոր մտքեր, հաջողված պատմություններ՝ դրանք «Իրական Տավուշում» ներդնելու համար։ Հենց այդ փնտրտուքի ժամանակ էլ  հայտնաբերել է «Corn maze» միջազգային մոդելը, որի էությունը հետևյալն է` այն երկրները, որոնք ունեն եգիպտացորենի ընդարձակ դաշտեր, փորձում են եկամուտ ստանալ ոչ միայն եգիպտացորենի բերքի իրացմամբ, այլև, օրինակ, դաշտը լաբիրինթոսի են վերածում, ատրակցիոններ կառուցում, օգտագործում խնջույքների կազմակերպման համար, փոքրիկ կենդանաբանական այգիներ հիմնում՝ տարեկան հազարավոր զբոսաշրջիկների գրավելով։

Սա հետաքրքիր ժամանց է ոչ միայն փոքրիկների, այլ նաև մեծերի համար՝ քայլել արահետներով, հանդիպել փակուղու, հետ գնալ, գտնել ճիշտ արահետը և այլն։ Եթե ավելի մեծ դաշտ լինի, արդեն հնարավոր կդառնա, օրինակ, քվեստի կազմակերպումը։

Այս մոդելը կիրառվում է աշխարհի տարբեր երկրներում, լայնորեն տարածված է նաև ԱՄՆ-ում։

Գարիկի ծննդավայր Նորաշեն գյուղում կլիմայական պայմանները շատ նպաստավոր են եգիպտացորեն աճեցնելու համար: Մտածել է, որ «Corn maze»-ը կարող է նաև այստեղ լինել։ Բայց՝ կար մեկ բայց:

«Եթե ինչ-որ գյուղացու գնայի, ասեի՝ եգիպտացորենիդ դաշտը տուր՝ կտրտեմ, լաբիրինթոս սարքեմ, գիտեի, որ ինձ կսպաներ։ Որոշեցի ինքս դաշտ հիմնել ու նախագիծը փորձարկել»,- պատմում է Գարիկը, որն ամիսներ առաջ արդեն իր փոքրիկ դաշտում եգիպտացորեն է ցանել, աճեցրել, հիմա էլ առավոտից երեկո կտրտում է, որպեսզի արահետներ բացի լաբիրինթոսի համար։ Գործը գրեթե ավարտին է հասել, օգոստոսի 3-ին Էսթերի և բոլոր ցանկացողների հետ կտոնեն իրենց ամուսնության մեկ տարին, իսկ հաջորդ օրը՝ օգոստոսի 4-ին, Նորաշենի «Corn maze»-ի բացումը կանեն։ Սա նաև գաղափարի փորձարկում կլինի՝ որն է ավելի արդյունավետ՝ եգիպտացորենի բերքի իրացո՞ւմը, թե՞ լաբիրինթոսը։

© Photo : provided by Garik PaytyanԳարիկն իր հիմնած եգիպտացորենի դաշտը լաբիրինթոս է դարձրել
Եգիպտացորենի դաշտը լաբիրինթոս է դառնում. Տավուշի զբոսաշրջային ստարտափը - Sputnik Արմենիա
Գարիկն իր հիմնած եգիպտացորենի դաշտը լաբիրինթոս է դարձրել

«Ուզում եմ, որ եգիպտացորենը մեր գյուղի բրենդը դառնա»։

Գարիկն ասում է, որ հիմա իրենց գյուղը դեպի անասնապահության զարգացում է գնում, վարելահողերը վերածվում են խոտհարքների, որպեսզի անասունների համար կեր լինի։ Բայց եթե անասնապահությունն այս տեմպերով շարունակի զարգանալ՝ խոըհարքները չեն բավականացնի, և ինչպես խորհրդային ժամանակներում, այնպես էլ հիմա՝ սիլոսի կարիք կլինի, որը ստացվում է եգիպտացորենից։

Հետևաբար, թեկուզ հենց անասնապահության զարգացման նպատակով եգիպտացորենի դաշտերն ավելանալու են, նշանակում է՝ «Corn maze»-ի համար նոր հնարավորություններ են բացվելու։

Հայաստանը ճիշտ «փաթեթավորելու» համար հավաքվել են ՏՏ ու զբոսաշրջության ոլորտի մասնագետները

© Photo : provided by Garik PaytyanԵգիպտացորենի դաշտ
Եգիպտացորենի դաշտը լաբիրինթոս է դառնում. Տավուշի զբոսաշրջային ստարտափը - Sputnik Արմենիա
Եգիպտացորենի դաշտ

Ըստ էության, այս ծրագիրը տարվա ընթացքում ընդամենը երկու ամսվա կյանք է ունենում՝ օգոստոս, սեպտեմբեր ամիսներին, որոնք նաև զբոսաշրջային առումով ամենահարմար ամիսներին են, դրանից հետո արդեն պետք է բերքը հավաքել։ Գարիկը դա էլ է որոշել զբոսաշրջային պրոդուկտ դարձնել. սեպտեմբերի 29-ին կկազմակերպվի առաջին «Ագրոֆեստը», որի մասնակիցները հնարավորություն կունենան իրենց իսկական ֆերմեր զգալ:

Виноград в селе Ачаджур Тавушcкой области - Sputnik Արմենիա
Հիվանդություն Հայաստանի խաղողի այգիներում. պետությունը կօգնի՞ գյուղացուն
Կանցկացվի, օրինակ, եգիպտացորենի բերքահավաքի մրցույթ,  տեղական ինքնաշեն մեքենաներ կցուցադրվեն գործողության մեջ և այլն։ Ի վերջո, դա նաև գյուղացու արտադրանքն իրացնելու հրաշալի հնարավորություն կդառնա. այս տարի շրջակա գյուղերում աճեցրել են նաև ոլոռ, սիսեռ, ոսպ, և «Ագրոֆեստի» մասնակիցները կկարողանան անմիջապես գյուղացուց գնումներ կատարել։

Ի դեպ, Գարիկը չի հրաժարվել նաև նախորդ հետաքրքիր ու անսովոր նախագծի՝ SovietBus Hotel-ի իրագործման մտքից, պատրաստվում է քրաուդֆանդինգ՝ միջազգային օնլայն հարթակում դրամահավաք սկսել։ Վստահ է, որ SovietBus Hotel-ն ունենալու է սպասված արդյունքը, Նորաշեն է բերելու զբոսաշրջիկների, և գարնանն արդեն ավտոբուս-հյուրանոցն ընդունելու է իր առաջին կենվորներին։

Գորգերի լվացում, ջրոցի, երևանցիներ և զբոսաշրջիկներ. Երևանում «խառն» են. ուրախ ֆոտոշարք

Ստեղծիր թուղթ․ աստղադիտարանից բացի էլ ինչով Բյուրականը կզարմացնի զբոսաշրջիկներին

Լրահոս
0