ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Ֆրանսիացի դերասան Բիբի Նասերին կնկարահանվի ռեժիսոր Ռոբերտ Դեֆի «Վալտեր» ռուսական ֆիլմում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ֆիլմի պրոդյուսեր Եկատերինա Միխայլովան։
Ֆիլմի իրադարձություները տեղի են ունենում Արցախում։ Գլխավոր հերոսը «խոպան» է գնացել Մոսկվա, բայց ստիպված է վերադառնալ հայրենիք, քանի որ այնտեղ պատերազմ է։
«Հայտնի ֆրանսիացի դերասան Բիբի Նասերին հաստատել է, որ մասնակցելու է ֆիլմի նկարահանմանը։ Դա հնարավորություն է տալիս ֆիլմին միջազգային մակարդակ դուրս գալ», – ասել է Միխայլովան։
Եկատերինա Միխայլովան «Վեգ–ֆիլմ» ընկերության գլխավոր տնօրենն է։ Մասնագիտացված ընկերությունն զբաղվում է կինոֆիլմերի, տեսաֆիլմերի ու հեռուստատեսային ծրագրերի նկարահանմամբ։
«Ոչնչացնելու մտադրություն». ցեղասպանության մասին ֆիլմն առաջադրվել է «Էմմի» մրցանակի
Նկարիչ ու ռեժիսոր Ռոբերտ Դեֆը ծնունդով Ստեփանակերտից է։ Նա նկարահանել է մի շարք կարճամետրաժ ֆիլմեր, որոնք ներկայացվել են տարբեր փատառոներում։
Բիբի Նասերին ֆրանսիացի դերասան Սամի Նասերիի («Տաքսի» ֆիլմի գլխավոր դերակատար) կրտսեր եղբայրն է։ Նա «Տասներեքերորդ թաղամաս» ֆիլմի գլխավոր դերակատարներից է։