ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Օգոստոսի 4-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի կունենա իսլամ ընդունած հայերի մասին պատմող «Թաքցրած խաչ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:
Ֆիլմը 1915 թվականից սկսած Դիարբեքիր նահանգի Էղիլ շրջանում ապրող հայերի, մասնավորապես՝ Ցեղասպանություն ապրած և իսլամական բարքերն ընդունած հայերի մասին է: Ֆիլմի ռեժիսորները լրագրողներ են. Ալթան Սանջարն ու Սերհաթ Թեմելը պատմում են ցեղասպանությունից փրկված հայերի, նրանց տառապանքների և հոգեվիճակի մասին:
Ֆիլմում նկարահանվել են մուսուլման դարձած հայերի առաջին սերնդի ներկայացուցիչներ, որոնց տարիքն արդեն հատել է 75-ի շեմը: Ռեժիսորները լսել են նաև նրանց բարեկամների ու երկրորդ սերնդի պամությունները:
«Իրականում».Վիրավորական է, երբ «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը քաղաքականապես շահարկվում է
Ֆիլմը կցուցադրվի Ստամբուլի «Ջեզայիր» սրահում: Ֆիլմի ցուցադրությունից հետո դիտորդները հնարավորություն կունենան կարճ զրույց ունենալ ֆիլմի ռեժիսորների հետ:
Մելքոնյան. «Հայոց ցեղասպանության հարցը վաղուց արդեն դարձել է քաղաքական առևտրի առարկա»
Նշենք, որ ֆիլմի փակ շնորհանդեսը տեղի էր ունեցել հունիսին՝ Դիարբեքիրի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնում: