ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի բնակիչներ 5 տարեկան Անդրանիկն ու 3 տարեկան Արամը խեղդվել են Տավուշի մարզի Գանձաքար գյուղում։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել երեկ` հուլիսի 29-ին։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ երեխաները հարազատ եղբայրներ են։
Կայքի տեղեկություններով՝ նրանք մեկ օր առաջ էին ընտանիքով մեկնել Տավուշի մարզ, որտեղ «Մենուա» հանգստյան գոտում մասնակցել են Վարդավառի տոնակատարությանը, և երեկ պետք է վերադառնային Երևան։ Երեխաներին փնտրել են և որոշ ժամանակ անց հայտնաբերել լողավազանում։ Նրանք խեղդված են եղել։
Խմբակային ծեծկռտուք Կոտայքում. գլխի վնասվածք է ստացել նաև 8 տարեկան երեխան
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Վարդավառը տխուր ավարտ է ունեցել աղջկա համար. նրա դեմքին ինչ–որ հեղուկ են լցրել