ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Հայ–վրացական սահմանին գտնվող Բագրատաշենի մաքսակետում հուլիսի 29-ին տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում են Պետեկամուտների կոմիտեի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ քաղաքացին ինքնավնասում է կատարել հենց մաքսակետում։
«ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ ի պատասխան Բագրատաշենի մաքսակետի աշխատակիցների` ՀՀ ներմուծած մոտ 1 տոննա միրգը մաքսազերծելու օրինական պահանջի, քաղաքացին փորձել է ինքնավնասման միջոցով խուսափել բեռի որոշ մասը ձևակերպելուց»,– նշված է ՊԵԿ–ի տարածած հաղորդագրության մեջ։
Դեպքից հետո մաքսայինի աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նա վերադարձել է մաքսակետ, ավարտել մաքսային ձևակերպման աշխատանքները, ստացել իր բեռն ու հեռացել:
Սարսափելի դեպք Տավուշում. 5 և 3 տարեկան երեխաները խեղդվել են լողավազանում