ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Հանրապետության տարածքում հուլիսի 30-31-ը, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 2-3-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Ամպրոպների ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-31-ը կբարձրանա 4-5 աստիճանով, օգոստոսի 2-3-ը նույնքան կնվազի։
Երևան քաղաքում հուլիսի 30-31-ը, օգոստոսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ։ Այսօր ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +37 – +38։