ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի— Sputnik. Հայկական «Բարբի», մոդել, էրոտիկ լուսանկարներով հայտնի Լիլի Մորտոն Instagram-ի իր էջում ընտրյալի հետ լուսանկար է հրապարակել այն անվանելով «Տարվա լուսանկար»։
«Նա ինձ է պատկանում, ես էլ իրեն։ Մեր բաժանությունը, կռիվները, սառնությունը միայն նախշեր են հավերժ սիրո ֆոնին»,-լուսանկարին կից գրել է Լիլին։ Նրանց նոր լուսանկարը Թբիլիսիից է:
Մոդելի էջի հետևորդները երջանկություն են մաղթել զույգին և հույս հայտնել, որ դեռ կտեսնեն նրանց երեխային։
Նշենք, որ Լիլի Մորտոն վերջերս հայտնեց, որ սիրելի ունի՝ հրապարակելով նրա հետ առաջին լուսանկարը:
Ավելի վաղ զույգն ԱՄՆ-ում էր, որտեղ վայելում էին իրենց ամառային հանգիստը:
Այժմ Լիլին հեռուստատեսային նախագծերում չի նկարահանվում: Հիշեցնենք, որ վերջերս նա դուրս եկավ Women’s сlub-ից։
«Women’s Club»-ում ներկայանալը Լիլիի հեռուստատեսային առաջին փորձն էր։ Նրա բեմական կերպարներն ու ելույթները մշտապես հայտնվում էին բուռն քննարկումների և քննադատությունների կիզակետում։
View this post on Instagram