00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոչ մի ճաղ չի կարող արգելել մարդուն քաղաքականությամբ զբաղվել. Քոչարյանը չի մտափոխվել

© Sputnik / Andranik GhazaryanРоберт Кочарян на заседании суда по вопросу частичного снятия ареста с его имущества (24 июля 2019). Еревaн
Роберт Кочарян на заседании суда по вопросу частичного снятия ареста с его имущества (24 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքականությամբ զբաղվելու՝ Քոչարյանի մտադրությունները ոչ մի գրամ չեն նվազել։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի - Sputnik. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը կարծում է, որ ոչ մի ճաղ չի կարող արգելել մարդուն քաղաքականությամբ զբաղվել։  Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Սողոմոնյանն` անդրադառնալով Քոչարյանի՝ քաղաքականութուն վերադառնալու հարցին։

«Առաջին հերթին, ես հուսով եմ, որ ճաղերի հետևում չի մնա Քոչարյանը, սակայն, մյուս կողմից, ոչ մի ճաղ չի կարող արգելել մարդուն քաղաքականությամբ զբաղվել։ Վաղն օրինակ, լույս կտեսնի Քոչարյանի հերթական հարցազրույցը լրատվամիջոցներից մեկին։ Այսինքն` քաղաքականությամբ զբաղվելու իր մտադրությունները ոչ մի գրամ չեն նվազել, միայն թե` ինչպես ու ինչ ձևով նա դա կանի` իրավիճակը կթելադրի»,–ասաց Սողոմոնյանը։

Նա կարծում է, որ Քոչարյանը քաղաքական դաշտում է՝ անկախ նրանից՝ ազատության մեջ է, թե բանտում: Սողոմոնյանի խոսքով` պետք չէ ակնկալել, որ երկրորդ նախագահին կալանավորելով՝ հետ կպահեն նրան քաղաքականությամբ զբաղվելու մտադրություններից: Սողոմոնյանը հայտնեց նաև, որ Քոչարյանի դեմ հարուցված քրգործի ընթացքից համոզվել է, որ կան քաղաքական ու հասարակական գործիչներ, որոնք չեն վախենում հետապնդվել պետության կողմից:

Пресс-конференция Виктора Согомоняна в мультимедийном пресс-центре Sputnik (29 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Տարիներ անց Քոչարյանը պատմության մեջ կմտնի առանց ներկայիս սին մեղադրանքների. Սողոմոնյան

«Ես մեկ վայրկյան կասկած չունեմ, որ Քոչարյանն ազատ է արձակվելու: Ի դեպ, խորհրդանշական է, որ ՀՅԴ–ական հայտնի գործիչ Վահան Հովհաննիսյանին էլ կալանավորել են 1995 հուլիսի 28–ին` գրեթե նույն շրջանում, ինչ Քոչարյանին։ Երբ 1994-95 թթ. Դաշնակցության դեմ քաղաքական հետապնդում կար, շատերը վստահ էին, որ դա ավարտվելու է։ Դաշնակցության դեմ գործը ծայրից ծայր սարքված էր և Քոչարյանի գործը ոչ մի բանով չի զիջում դրան»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ 1994թ.-ի դեկտեմբերի 28-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հրամանագրով կասեցվել է ՀՅԴ գործունեությունը Հայաստանում՝ հանրապետությունում գործող քաղաքական կուսակցությունների մասին օրենքը խախտելու մեղադրանքով։  ՀՀ Գերագույն դատարանը հաստատել է ՀՀ նախագահի հրամանագիրը, որը չեղյալ է հայտարարվել 1998թ.-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից։

Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործից մեկ տարի է անցել. ինչ է արվել այս ընթացքում

Ինչ վերաբերում է Քոչարյանի գործին, ապա նշենք, որ 2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Այժմ Քոչարյանի դեմ քրգործը կասեցվել է ու գործով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանը հուլիսի 18–ին դիմել է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով։

Դատարանի որոշմամբ պարզ դարձավ քննիչի ու դատախազների փնթի աշխատանքը. Լևոն Քոչարյան

Լրահոս
0