ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի - Sputnik. Կալիֆոռնիայի արևմուտքում գտնվող Գիլրոյ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ մահացել է, 15–ը`տուժել։
Ոստիկանությունը հաստատել է լուրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Առնվազն 15–ը տուժել է, չորսը՝ ներառյալ կասկածյալը, մահացել»,-հայտնել է քաղաքի ոտիկանապետ Սքոթ Սմիթին՝ ABC7 ալիքով հեռարձակված մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին երեք զոհի, 12 տուժածի մասին։
Հրաձգությունը տեղի է ունեցել երկրում ամենախոշոր ուտելիքի փառատոներից մեկի ժամանակ։
Հրաձգություն Կալիֆոռնիայի բոուլինգ ակումբում․ կան մահացածներ․ տեսանյութ դեպքի վայրից
Հրաձգություն ԱՄՆ–ում. զբոսաշրջային քաղաքում ավելի քան մեկ տասնյակ մարդիկ են մահացել