https://arm.sputniknews.ru/20190727/spitak-yerevan-janaparhin-meqenan-vraerti-e-entarkel-mi-qaxaqacu-haytnvel-dzorakum-19796472.html
Սպիտակ–Երևան ճանապարհին մեքենան վրաերթի է ենթարկել մի քաղաքացու ու հայտնվել ձորակում
Սպիտակ–Երևան ճանապարհին մեքենան վրաերթի է ենթարկել մի քաղաքացու ու հայտնվել ձորակում
Sputnik Արմենիա
Վրաերթի ենթարկված անձը տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։ 27.07.2019, Sputnik Արմենիա
2019-07-27T12:26+0400
2019-07-27T12:26+0400
2019-07-27T12:29+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1396/35/13963508_0:118:1280:841_1920x0_80_0_0_eda98854ccd95471f89db4dca7ec69ca.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1396/35/13963508_0:150:1211:910_1920x0_80_0_0_d2fd9d0cece710e7527f086d48ee9f0e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատահարներ, հայաստան, վթար, վրաերթ, վթար, պատահար, սպանություն, գողություն
պատահարներ, հայաստան, վթար, վրաերթ, վթար, պատահար, սպանություն, գողություն
Սպիտակ–Երևան ճանապարհին մեքենան վրաերթի է ենթարկել մի քաղաքացու ու հայտնվել ձորակում
12:26 27.07.2019 (Թարմացված է: 12:29 27.07.2019) Վրաերթի ենթարկված անձը տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։
ԵՐԵՎԱՆ, 27 Հուլիս — Sputnik. Սպիտակ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 1986 թ. ծնված Գ.Մ.-ին, այնուհետև դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«Հուլիսի 26-ին, ժամը 19:20-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Սպիտակի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ.Մ., ծնված 1986 թ.) վրաերթի է ենթարկել 1986 թ. ծնված Գ.Մ.-ին, այնուհետև դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հրազդանում 16–ամյա աղջիկը դեղահաբեր է խմել` կյանքին վերջ տալու նպատակով
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Գ.Մ.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Սպիտակի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Արտառոց դեպք Երևանում. տղամարդը մի աղջկա հետ գնացել է հյուրանոց, հետո նրան մահացած են գտել