00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լոնդոնի բոհեմական հայուհին. ընտրյալներից մեկը, որին «սովետը» թույլ էր տալիս գալ ու աշխատել

Բաժանորդագրվել
Նա առաջին կինն էր, որին հաջողվեց Լոնդոնի ամենախոշոր պատկերասրահներից մեկում ռետրոսպեկտիվ ցուցահանդես կազմակերպել։ Sputnik Արմենիայի թղթակիցը պատմում է հայազգի այն կնոջ մասին, ում շնորհիվ լուսանկարչությունը կերպարվեստի ճյուղ համարվեց։

Նրա լուսանկարներում ոչ թե հավերժացված պահեր են, այլ կենդանի, շարժուն պատմություններ։ Իդա Քարը ոչ միայն կարողանում էր տեսնել այն, ինչ սովորական դիտողի աչքից հեշտորեն կվրիպեր, այլև տեսածը`փոխանցել, պատմել իր լուսանկարներով։

© Photo : National Portrait Gallery, LondonԻդա Քար
Լոնդոնի բոհեմական հայուհին. ընտրյալներից մեկը, որին «սովետը» թույլ էր տալիս գալ ու աշխատել - Sputnik Արմենիա
Իդա Քար

Ռուսաստանում ծնված հայազգի լուսանկարչուհի Իդա Քարը համարվում է Բրիտանիայի ամենահայտնի լուսանկարիչներից մեկը, որի ֆոտոխցիկի առջև կանգնել են 20-րդ դարի Եվրոպայի ամենահայտնի արվեստագետները, այն մարդիկ, որոնք հեղափոխում էին արվեստն ու գրականությունը։ Նրան անվանում էին «բոհեմական լուսանկարչուհի». Իդա Քարին այն ժամանակների համար արտասովոր, իսկ շրջապատի համար ավելի հաճախ «աբսուրդ» մտածողներն իրենց մասին պատմություններն էին վստահում։  Ո՞վ էր նա՝ Իդա Քարը, ինչպե՞ս սովորական հայկական ընտանիքում ծնված ու մեծացած աղջիկը կարողացավ եվրոպական բոհեմի մաս դառնալ։

Амир Вафайи - Sputnik Արմենիա
«Հայաֆիկացված» իրանցին, կամ ինչպես է մուսուլմանը հիացած երգում Կոմիտասի պատարագը

Իդան ծնվել է Ռուսաստանի Տամբով քաղաքում՝ Անահիտ և Մելքոն Քարամյանների ընտանիքում։ Երբ ընդամենն ութ տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Իրան, այնուհետև՝ Եգիպտոս։ Ալեքսանդրիայում նա սովորեց ֆրանսիական վարժարանում, և դա ինչ-որ առումով բացեց նրա առջև Եվրոպայի դռները։ Հայրն առաջարկեց, որպեսզի Իդան մեկնի Փարիզ՝ բժշկական կրթություն ստանալու համար։ Դժվար է պատկերացնել, թե ինչպիսի բժիշկ կդառնար Իդայի նման ռոմանտիկ ու նրբազգաց ներաշխարհով մարդը, որի աչքը որսում էր ավելին, քան հնարավոր էր տեսնել։ Փարիզում նա հասկանում է, որ բժշկությունն իրենը չէ․ կիսատ է թողնում ուսումն ու սկսում զբաղվել վոկալով, հետո նաև ջութակ նվագել է սովորում։ Ասում են, որ Իդան բավականին տպավորիչ ձայնային տվյալներ ուներ։

Նոբելյանի հերթական սկանդալը. ինչպես հայ գիտնականի նորարարությունը վերագրվեց ուրիշներին

20-րդ դարի առաջին կես, Եվրոպա, Փարիզ, ավանգարդիստական միջավայր․․․Արվեստում, գրականության մեջ իրենց ազատությունը փնտրող շատերի նման Իդան ևս սկսում է հետաքրքրվել քաղաքականությամբ, բնականաբար, նա սատարում է հեղափոխական մտքերը, որոնք ազատության սահմաններն ընդարձակելուն, նորություն, թարմություն բերելուն էին ուղղված։ Իդան անգամ դառնում է Կուբայի հեղափոխության ջատագովներից մեկը։ Ի դեպ, հեղափոխությունից հետո, երբ իշխանության է գալիս Ֆիդել Կաստրոն, Իդան ոչ միայն այցելում է Կուբա, այլև լուսանկարում Ֆիդելին։

Геворг-Джордж Кассабиан у своей работы Венеция - Sputnik Արմենիա
Սև ոտք, վարդագույն կուրծք. չկրկնվող ծալքեր ու շարժումներ ստեղծող Ջորջը Հայաստանում է

Իսկ ինչպե՞ս լուսանկարչությունն Իդայի կյանքի գործն ու ապրելու ձևը դարձավ։ Մի անգամ փարիզյան հերթական զբոսանքի ժամանակ նրա աչքով ընկավ լուսանկարչական մի սրահ։ Մոտեցավ, կանգ առավ ու սկսեց դիտել։ Սեփականատերը, որը դռան մոտ էր, նկատեց Իդային․ թերևս կարծելով, որ աղջիկն աշխատանք է փնտրում, ասաց, որ ինքն օգնականի կարիք ունի և առաջարկեց զբաղեցնել այդ պաշտոնը։ Իդան առանց երկար-բարակ մտածելու համաձայնեց, բայց միայն մի պայմանով՝ ազատ ժամերին պիտի թույլտվություն ունենար սարքավորումներից օգտվելու և սովորելու։ Այդպես սկսվում է Իդայի և լուսանկարչության մինչև կյանքի վերջ շարունակվող «սիրավեպը»։

1930-ականներին Իդան հանդիպում է իր առաջին ամուսնուն՝ այն ժամանակների հայտնի լուսանկարիչ Էդմոնդ Բելալիին, որն ազգությամբ եգիպտացի էր։ Նրանք տեղափոխվում են Եգիպտոս, Կահիրեում էլ հիմնում են իրենց համատեղ լուսանկարչական ստուդիան։ Այս ամուսնությունը երկար չի տևում, բայց Իդան երկար անսեր չի մնում։

© Photo : "Hayazg" Foundation encyclopediaԻդա Քար
Լոնդոնի բոհեմական հայուհին. ընտրյալներից մեկը, որին «սովետը» թույլ էր տալիս գալ ու աշխատել - Sputnik Արմենիա
Իդա Քար

Իր երկրորդ ամուսնու՝ Վիկտոր  Մասգրեյվի հետ նրանք հաստատվում են Լոնդոնում։ Ու այստեղ էլ սկսվում է Իդայի «բոհեմական լուսանկարչուհի» դառնալու պատմությունը։ Ժամանակակից ոչ մի հայտնի անուն Իդայի ֆոտոխցիկից չէր վրիպում՝ գրողներ Սոմերսեթ Մոեմը, Ժան Պոլ Սարտրը, Էժեն Իոնեսկոն, Թոմաս Էլիոթը, ավանգարդ գեղանկարիչ Մարկ Շագալը, իտալացի ֆուտուրիստ Ջինո Սեվերինիը, համաշխարհային հռչակ վայելող քանդակագործ Հենրի Մուրը, կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչը և շատ ուրիշներ։

Уход за ногтями в салоне красоты - Sputnik Արմենիա
Եղունգների առաջին տիկինը. զարմանալի պատմություն` աստղերի մատները հարդարող հայուհու մասին

1960թ.-ին Լոնդոնի խոշորագույն պատկերասրահներից մեկում կազմակերպվեց Իդա Քարի անհատական ցուցահանդեսը։ Նա, ըստ էության, դարձավ Մեծ Բրիտանիայում անհատական խոշոր ցուցահանդես անցկացրած առաջին կին լուսանկարիչը։ Նրա մասին հոդվածներ են գրել միջազգային, մասնավորաբար, բրիտանական հեղինակավոր պարբերականները։

Իդա Քարն արևմտյան այն քիչ լուսանկարիչներից էր, որին թույլատրված էր մուտք գործել Խորհրդային Միություն և անգամ աշխատել միության տարածքում։ Հայաստանում նա եղել է երկու անգամ՝ 1957  և 1962թթ.-ին։ Այստեղ ևս Իդան լուսանկարում է հայտնի հայրենակիցներին՝ Մարտիրոս Սարյան, Ավետիք Իսահակյան, ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյան, շախմատիստ Տիգրան Պետրոսյան։ Հայրենիքում նրա հերոսները ոչ միայն հայտնի, այլև սովորական մարդիկ էին և նրանց առօրյան։

Իդան լավ խոսում էր հայերեն և ռուսերեն, հետևաբար, ի տարբերություն արևմուտքից եկած մյուս գործընկերների՝ Իդայի համար հասարակ մարդկանց հետ զրուցելը, նրանց իր հանդեպ տրամադրելն ու անկեղծության ճիշտ պահը որսալը խնդիր չէին՝ նարդի խաղացող տղամարդիկ, բուրդը լվացող երեխաներ, եկեղեցու դռան մոտ նստած մուրացիկ։ Հայաստանում արված լուսանկարները տպագրվում էին արտասահմանյան մամուլում, արտերկրում ծնված և ամբողջ կյանքը հայրենիքից հեռու ապրած Իդան իր հարցազրույցներում հաճախ էր պատմում Հայաստանի ու հայերի մասին։ Նրա ընկերներից մեկը, խոսելով Իդայի մասին, մի առիթով պատմել է, որ չնայած աղքատությանը՝ նրա տանը միշտ հայկական խավիար կար։

Գերմանացի Զուրեն Բիրկեն սիրահարվեց դուդուկին, եկավ Հայաստան և դարձավ Սուրիկ Դուդուկյան

Իդան մինչև կյանքի վերջը՝ 1974թ.-ը, ապրեց Լոնդոնում։ Այսօր նրա աշխատանքները պահպանվում են Լոնդոնի դիմանկարների ազգային պատկերասրահում, որտեղ էլ մի քանի տարի առաջ կազմակերպվեց Իդայի աշխատանքների ցուցահանդեսը «Իդա Քար. բոհեմական լուսանկարչուհի» խորագրով։  

Իդայի աշխատանքներն այնքան ուժեղ ազդեցություն են թողել արվեստի քննադատների վրա, որ շատերը համարում են, որ նաև Իդա Քարի մոտեցումների, աշխարհն ու մարդկանց լուսանկարներով ներկայացնելու «իդայական» կարողության շնորհիվ լուսանկարչությունը կերպարվեստ համարվեց։ 

Լրահոս
0