00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Дереабилитация нацистских пособников
15:04
23 ր
Исторический ликбез
Антисоветская интеллигенция, разоблачение нацистских пособников в СССР
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նիսյայով», բայց ժպիտով. ինչպես են արագածավանցիներն ապրում առանց խմելու ջրի. տեսանյութ

Բաժանորդագրվել
Վրեժ Մամոյանն ամեն օր Արագածավանի 750  ընտանիքների ջուր է մատակարարում։ Արագածավանցիները լիահույս են` մի օր իրենք էլ ծորակը կբացեն ու ջուր կխմեն։ 

Արագածոտնի մարզի` շուրջ 5000 բնակիչ ունեցող Արագածավան համայնքում խմելու ջուր չկա։ Տեղի բնակիչները ստիպված են ջուր գնել`յուրաքանչյուր լիտրի դիմաց 7.5 դրամ վճարելով։ Վրեժ Մամոյանը, որը հարևան Արտենի գյուղի բնակիչ է, 13 տարի է՝ լուսադեմից մինչև ուշ երեկո ջուր է տանում–վաճառում արագածավանցիներին։

«Թալինից ենք ջուրը բերում ու առավոտյան բաշխում գյուղացիներին։ Սիրով եմ գործս անում, քանի որ բոլորին ճանաչում եմ, բոլորի հետ ընկերացել եմ»,–ասում է նա։

Пожар в Ботаническом саду (13 июля 2019). Ереван - Sputnik Արմենիա
Մի կաթիլ ջուրն ու երկնքից թափվող կրակը. Բուսաբանականի տարածքի կեսից ավելին չի ոռոգվում
Վրեժի խոսքով` եղանակներն արդեն իր վրա չեն ազդում. ամռան շոգին էլ է դիմանում, ձմռան ցրտին էլ։ Ձմռանը, սակայն, լինում են օրեր, որ ճանապարհը փակվում է, ինչի համար կանխավ եղանակի տեսությանն է հետևում ու փորձում բնակիչներին ավելի շատ ջուր տալ, որպեսզի առանց ջրի չմնան։ Բացի այդ, հարսանիքներին, թաղման արարողությունների ժամանակ արտակարգ ռեժիմով է աշխատում` հայտնի դեղին ցիստեռնը տանում, կանգնեցնում է մարդկանց մոտ, որպեսզի հյուրերը ջրի պակաս չունենան։ Թաղման ժամանակ, ինչ խոսք, ջուրն անվճար է լինում։

Տեղի բնակիչներից Զեմֆիրա Մանուկյանը ամսական 2000 դրամի ջուր է գնում, սակայն «նիսյայով». հույսն ամսվա սկզբում իրեն հատկացվող նպաստն է։ «Էսպես էլ բան կլինի` մեր ջրառատ Հայաստանում ջրին փող ենք տալիս։ Գյուղում ջուր կա, սակայն արտեզյան է ու շատ աղի։ Դրանով միայն լողանում ենք, լվացք անում, նաև եռացնում ու ճաշ եփում։ Ուրիշ տեղեր ջուրը խշշում է, իսկ մենք «էկանոմիայով» ենք խմում»,–ասում է տիկին Զեմֆիրան։

Նրա խոսքով` արտեզյան ջուրն այնքան աղի է, որ հաճախ սրա–նրա լվացքի մեքենան, ծորակը փչանում է` պարզվում է, որ ուղղակի աղակալել, քայքայել է։

Баранка военной машины - Sputnik Արմենիա
Ջուր` բենզինի փոխարեն. ՊԲ–ի սպաներից մեկի դեմ քրգործ է հարուցվել գողության հատկանիշներով

Արագածավանցիներից Գագիկ Պապանյանն էլ նշում է, որ 3 օրվա համար 300 դրամ են ծախսում խմելու ջրի համար, ինչն այնքան էլ քիչ գումար չէ։ Սակայն ջուր չգնել էլ չեն կարող, քանի որ արտեզյան ջուրն անգամ ճաշի կաթսաներն է շարքից հանում ու ծակում, ուր մնաց` ստամոքս հասնի։ «Մեր, երեխեքի խաթեր ենք առնում ջուրը` մաքուր, սառը ջուր է։ Արտեզյան ջրով ճաշ ենք սարքում, լողանում, բայց էդ էլ մազերը «պռովուդ» է դարձնում։ Արագածավանի ջրի ներցանցային համակարգը կա, սակայն այն կառուցվել է արտեզյան ջուրը մարդկանց հասցնելու համար»,–ասում է Պապանյանը։

Նշենք, որ համայնքապետ Անդրանիկ Պապիկյանը նյարդայնացած էր մեր այցից. զրուցել հրաժարվեց, սահմանափակվեց միայն ասելով` դուք ինձ չեք տեսել։

Տեղի բնակիչները, սակայն, լիահույս են` մի օր իրենք էլ ծորակը կբացեն ու ծորակից հոսող ջուր կխմեն։ 

Լրահոս
0