ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանը Instagram–ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել, որում գովաբանում է իր ստվերը:
Մարտիրոսյանը մեկնաբանել է տեսանյութը . «Պաշտում եմ իմ ստվերը. չկան կնճիռներ, ակնոց, որովայն, ճաղատություն։ Ստվերը միշտ 20 տարեկան է»:
View this post on InstagramОбожаю свою тень: ни морщин, ни очков, ни живота, ни лысины. Тени всегда 20! 😂
Մարտիրոսյանի հումորային տեսանյութը զվարճացրել է նրա էջի հետևորդներին՝ մի քանի ժամում հավաքելով ավելի քան 301 հազար դիտում։
Երգիծաբանի կինը՝ Ժաննա Լևինան, մեկնաբանել է տեսանյութը՝ գրելով.
«Իհարկե շնորհակալություն, Գարի՛կ, բայց դու ինձ ամաչեցնում ես:
Հետևորդները հրապարակման տակ հումորային մեկնաբանություններ են թողել:
«Գարիկ, իսկ ինչո՞ւ պրոֆիլից քեզ չես նկարել, որպեսզի դիմագծերդ լավ երևան», «Գարիկ, ախր փորդ էլ հո ստվերը չի թաքցնի», «Ես էլ եմ իմ ստվերը սիրում. երևի դա միակ բանն է, որն ինձ դուր է գալիս իմ մեջ»,-գրել են օգտատերերը:
Հիշեցնենք, որ այս օրերին երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանը կնոջ՝ Ժաննա Լևինայի հետ Իտալիայում վայելում է իր արձակուրդը:
«Հայկական ճանճ». Գարիկ Մարտիրոսյանը նորից զվարճացրել է իր հետևորդներին
«Աղջիկներ, իսկ ձեր ամուսիններն անո՞ւմ են դա». Գարիկ Մարտիրոսյանը զվարճացրել է կնոջը