ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Աջափնյակի ոստիկանները փնտրում են թաղամասի տներից մեկում ապրող 14-ամյա աղջկան, որը երեկ տնից դուրս է եկել ու չի վերադարձել։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` աղջիկն ապրում է մոր հետ: Մայրը, նկատելով աղջկա բացակայությունը, զանգահարել է նրան։ Աղջիկը չի արձագանքել հեռախոսազանգերին, և մայրը նրան գտնելու համար դիմել է իրավապահների օգնությանը։
Աղջիկը սպորտային համազգեստով է եղել, հասակը մոտ 165 սմ է։ Ըստ լուրերի՝ նրա հետ նման դեպք էլի է եղել։ Հետո, ինչպես պարզվել է ոչ թե կորել է, այլ փախել է տնից։ Նրան հայտնաբերելու միջոցառումների արդյունքի մասին հավելյալ կտեղեկացնենք։
© Photo : press office of the Police of RAԱջափնյակի 14–ամյա բնակիչը
Աջափնյակի 14–ամյա բնակիչը
© Photo : press office of the Police of RA