ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Քիչ առաջ սարսափելի դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Sputnik Արմենիայի տեղեկություններով` Նոր Կյուրին գյուղում ապրող 61-ամյա մի տղամարդ իրենց տան նկուղում հայտնաբերել է 87-ամյա հոր դին՝ կախված վիճակում:
Նախնական տվյալներով՝ հայրն իջել է նկուղ` ինչ-որ իր բերելու: Որդին, տեսնելով, որ հայրն ուշանում է, ինքն էլ է իջել նկուղ ու տեսել, որ հայրը պարանով կախվել է:
Գյուղում խոսում են, որ ծերունին վերջերս ուղեղի կաթված է ստացել և առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ուներ, որոնք էլ, ամենայն հավանականությամբ, հանգեցրել են այդ ծայրահեղ քայլին:
Արմավիրում 17-ամյա տղա է հոսանքահարվել. մանրամասներ
Արդյոք առողջական խնդիրներն են եղել ինքնասպանության պատճառը, թե մեկ այլ հանգամանք, կպարզեն իրավապահները:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Զովունիում 34-ամյա տղամարդը երեխաների աչքի առաջ ինքնասպանություն է գործել