ԵՐԵՎԱՆ, 22 hուլիսի — Sputnik. Ռուսաստանից պատվիրված Սու-30 ինքնաթիռները Հայաստանի զինված ուժերը, պայմանավորվածության համաձայն, կստանան այս տարվա վերջից հաջորդ տարվա սկիզբ ընկած ժամանակահատվածում։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Պատասխանելով «Տոռ» հակաօդային պաշտպանության համակարգերի մասին հարցին` նախարարը ժպտաց, ապա հավելեց`շատ հետաքրքիր համակարգեր են։
Սպառազինության մասին խոսելիս` Դավիթ Տոնոյանը նշեց, որ շատ բաներ հիմա չի կարող ասել, բայց, այսպես ասած, «ռազմական անակնկալներ են լինելու»։