ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Երեկ՝ կեսգիշերին մոտ, Գյումրի քաղաքում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 44-ամյա մի տղամարդ տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` տղամարդու մարմնի տարբեր մասերին վնասվածքներ են եղել։
Տղամարդը աշխատում է Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնում՝ որպես աղբատար մեքենայի վարորդ։ Քաղաքի Կոշտոյան փողոցում աղբամաքրման աշխատանքների ժամանակ նա նռնակի պայթուցիչ է գտել և իրավապահների տեղեկացնելու փախարեն` հանել պայթուցիչի օղակը։ Դրան հաջորդել է պայթյունը։
Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները։
Պայթյուն Ջրվեժ գյուղում. քարի արտադրամասի աշխատակիցը տեղում մահացել է