ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Էջմիածնում շների սպանդի հեղինակը բացահայտվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Էջմիածնում ապրող 57-ամյա մի տղամարդ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ ինքն է շներին իր օրինական որսորդական հրացանով կրակել՝ պատճառաբանելով, որ կենդանիները փորձել են մանկահասակ երեխաներին վնասել»,– նշած է հաղորդագրության մեջ։
Դեպքի վերաբերյալ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է վարչական վարույթ։
Վերջերս «Դինգո թիմ» կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպությունը Facebook-ում հայտնել էր, որ Էջմիածին քաղաքում անհայտ անձինք թափառող շների սպանդ են իրականացրել։ «Դինգո թիմ» կազմակերպության ներկայացուցչից ոստիկանության Վաղարշապատի բաժնում դիմում էր վերցվել։
«Դինգո թիմ» հասարակական կազմակերպության համակարգող Գոհար Մանուշակյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ըստ ականատեսների` շների սպանդը 2 մարդ է իրականացրել։
«Թաղամասերից մեկում տեսել են, որ շներին վնասողը երկնագույն 24-ով 50-60 տարեկան տղամարդ է եղել, իսկ կենտրոնում` մինչև 40 տարեկան անձ` առանց պետհամարանիշների «Մերսեդես» մակնիշի արծաթագույն մեքենայով»,– ասաց նա։
Մանուշակյանը հայտնեց նաև, որ հուլիսի 19-ին գրած դիմումից հետո ոստիկանությունն իրենց հետ դեռ կապ չի հաստատել։
Արարատի մարզում արագիլներն աղետալի վիճակում են. մեղավորներին փնտրում են