ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվանից մեկնում է արձակուրդ։ Նա այս մասին որոշում է ստորագրել, որը հրապարակված է e-gov.am կայքում։
«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 2-ը ներառյալ»,– նշված է որոշման մեջ
Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Հիշեցնենք` Փաշինյանը նախորդ անգամ արձակուրդ էր վերցրել մայիսի 30-ին։
Նիկոլ Փաշինյանն այցելել է զորամաս ու խոսել բանակի մասին