ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. Բարձրագույն դատական խորհուրդը հրաժարականի դիմում ներկայացրած ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշում է կայացրել: Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ–ի կայքից։
«Հիմք ընդունելով նրա հրաժարականի դիմումը՝ ԲԴԽ-ն որոշել է Տավարացյանի կողմից ներկայացված հրաժարականի դիմումի հիման վրա վերջինիս լիազորությունները` որպես բարձրագույն դատական խորհրդի անդամ, հուլիսի 22–ից դադարեցնել»,–նշված է ԲԴԽ որոշման մեջ։
Տավարացյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ խնդրելով, որ իր հրաժարականի դիմումը քննարկեն առանց իրեն։
Մինչ այդ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու պահանջ էին ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Հայկ Հովհաննիսյանն ու Լիպարիտ Մելիքջանյանը։
Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով ներկայացրած դիմումը, սակայն, Բարձրագույն դատական խորհրդը հուլիսի 19-ին մերժել էր՝ որոշելով, որ նա կշարունակի իր գործունեությունը։
ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանը չի դադարեցնի իր գործունեությունը