ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի տներից մեկում ընտանիքի երիտասարդ հարսը, որը հղի է, բռնության է ենթարկվել:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` երիտասարդ կնոջը նրա սկեսուրը ծեծել է, ճանկռել՝ պատճառելով վնասվածքներ: Գյուղում խոսում են, որ սա առաջին դեպքը չէ, երբ սկեսուրը ձեռք է բարձրացնում հարսի վրա:
Ամենայն հավանականությամբ՝ վերջին միջադեպն անհանգստացնող է եղել, քանի որ աղջկա ամուսինն իր մոր վարքագծի մասին տեղեկացրել է տեղի իրավապահներին, որոնք քննություն են վարում կատարվածի հանգամանքները լիարժեք պարզելու համար: