ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Հուլիսի 20-21-ը հրշեջ-փրկարարները մարել են մոտ 66.36 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
«Հուլիսի 20-21-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես, Երևան քաղաքում՝ 4 հա, 2000 քմ, 1000 քմ, 500 քմ, 300 քմ, 1000 քմ, 1000 քմ, 6 հա, 700 քմ, 1000 քմ, 800 քմ, 1500 քմ, 5 հա, 1500 քմ խոտածածկ տարածք է այրվել»:
Խոտածածկ տարածքներում հրդեհներ են գրանցվել նաև Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ,Սյունիքի մարզի Կապան քաղաքում:
Խոտածածկ տարածքներ են այրվել նաև Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ մոտ 1200 քմ և 7000 քմ, Շահումյան գյուղում՝ մոտ 1500 քմ, Այնթապ գյուղում՝ մոտ 1500 քմ, Խաչփառ գյուղում՝ 2500:
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում, Շիրակի մարզի Լանջիկ - Քարաբերդ ավտոճանապարհին և այլն:
Նշենք, որ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է հրդեհները մեկուսացրել և մարել:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԻՆ–ը զգուշացնում է, որ հուլիսի 21-23-ը սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, ինչը կարող է հովտային և նախալեռնային շրջաններում բարձր հրդեհավտանգ իրավիճակ ստեղծել:
Հիշեցնենք , որ վերջին օրերին հրդեհներ էին բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակի զբոսայգում, Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի մոտակայքում, Երևանի բուսաբանական այգում և այլուր: