ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Երեկ սարսափելի դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Վանաձորում կախվել է քաղաքի աղբահանությամբ զբաղվող ընկերության նախկին տնօրենը։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` 47-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է նրա ավտոտեխսպասարկման կետում՝ հաղորդալարով կախված։
Դանակով կտրել է ձեռքի երակները. Երևանում կանխել են երիտասարդ կնոջ ինքնասպանության փորձը
Վաղ առավոտյան աշխատակիցը եկել է աշխատավայր, բացել սպասարկման կետի ներսից փակված դուռն ու տեսել, որ տղամարդը կախված է։ Փաստացի այդ ծայրահեղ քայլին դիմելուց առաջ նա նախապես փակել է դուռը։ Ինքնասպանության պատճառների վերաբերյալ առայժմ որևէ իրատեսական վարկած չկա։ Կատարվածը վանաձորցիների համար, այսպես ասած, հանելուկային է, քանի որ ինքնասպան եղած տղամարդը ֆինանսապես ապահովված էր, որևէ մեկի հետ խնդիրներ չի ունեցել, ոչ ադեկվատ վարք չի դրսևորել, անգամ դեպքին նախորդած ժամերին տրամադրությունը բարձր է եղել։
Տեղի իրավապահները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու համար։
Ինքնասպանություն անքնության պատճառո՞վ. Աշտարակում 93–ամյա տղամարդ է կախվել